Մեկնաբանություն- Ո՞ւր կտանեն Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները և իշխանությունների՝ արևմտամետ քաղաքականությունը
(last modified Mon, 13 May 2024 08:04:22 GMT )
Մայիս 13, 2024 11:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ո՞ւր կտանեն Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները և իշխանությունների՝ արևմտամետ քաղաքականությունը

ՀՀ Տավուշի մազրի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուց հետո, Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել։

Պետք է նշել, որ այս 4 գյուղերը կարևոր նշանակություն ունեն։ Տավուշը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում, ունի 5 քաղաք և մոտ 60 շրջան և գյուղ։  Կովկասի ամենամեծ լիճը և աշխարհի ամենամեծ քաղցրահամ լեռնային լճերից մեկը՝ Սևանը, հարավից սահմանակից է այս մարզին։ Եվ դա նույնպես այս գյուղերի կարևորության պատճառներից մեկն է։ Այս տարածաշրջանը կարևոր է նաև Վրաստանին մոտ գտնվելու պատճառով։ 

Անդրադառնալով գյուղերը հանձնելու պատճառներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մամուլի ասուլիսում հայտարարեց․ «Եթե գործընցաթը կանգ առնի, պատերազմ կսկսվի։ Օտար ուժերի կողմից աջակցվող որոշ ուժեր փորձում են կասեցնել սահմանազատման գործընթացը, որպեսզի հայկական ավելի շատ տարածքներ օկուպացվեն։ Նրանք այդ միջոցով փորձելու են քաղաքական փոփոխություններ իրականացնել Հայաստանում»։

Սակայն այս հայտարարությունը չհամոզեց ցուցարարներին։ Երկրում բարձրացավ բողոքի ալիք, փակվեցին ճանապարհներ։ Բողոքի շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը Le Monde-ին տված հարցազրույցում ասել է․ «Սահմանազատման գործընթացն անօրինական է։

Երկարաժամկետ հեռանկարում վտանգված է ամբողջ Հայաստանը»։Դատապարտելով «միակողմանի» զիջումները, Գալաստանյանը նշել է, որ նման փոփոխությունների համար Սահմանադրությամբ նախատեսված է հանարքվեի անցկացում։
Նա նշել է․ «Այդ զիջումները կատարվել են Բաքվի սպառնալիքի ներքո»։

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, անդրադառնալով տարածաշրջանից ռուսական ուժերի դուսրբերման գործընթացին, Politico-ն գրել է․ «Կրեմլը հաստատել է, որ հայկական սահմաններին տեղակայված ռուսական ուժերը դուրս են բերվելու այդ տարածքներից։ Սա վկայում է երկու նախկին դաշնակիցների միջև հարաբերությունների վատթարացման  մասին»:  
Associated Press-ն անդրադառնալով Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների սրմանը, գրում է․ «Հայաստանն արդեն դադարեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ Փաշինյանը ձգտում է ամրապնդել կապերը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ»։

Հարկ է նշել, որ մի շարք զարգացումներ, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային հավակնությունները, Երևանի կառավարության զիջումները, ռուսական զորքերի դուրսբերումը, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը, Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ Երևանի հարաբերությունների ընդլայնումը և նոր պատերազմի վախը, կարող են օգնել ԱՄՆ-ին իրականացնել Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու և Իրանի ու Ռուսաստանի շահերը վտանգելու իր քաղաքականությունը և նպաստել սահմաններն առաջ տանելու Բաքվի մտադրության իրականացմանը։

Նման իրավիճակում, Իլհամ ԱԼիևն  ավելի վճռական կդառնա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն ավարտին հասցնելու և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը փոխելու հարցում։ 


Աղբյուր՝ Շահրվանդ թերթ