Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i217984-Հորինվածք_է._Զախարովան_մեկնաբանել_է_ՀՀ_ից_ռուս_սահմանապահների_դուրսբերման_հարցը
Նա նշել է, սահմանապահները դուրս կգան միայն Ադրբեջանին սահմանակից 5 շրջաններից։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 15, 2024 14:47 Asia/Tehran

Նա նշել է, սահմանապահները դուրս կգան միայն Ադրբեջանին սահմանակից 5 շրջաններից։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել այն տեղեկատվությունը, թե Հայաստանի հինգ մարզերից ՌԴ սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելու մասին պայմանավորվածության շրջանակներում: Այս մասին նա հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների դուրսբերումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում ինքնիշխանության պաշտպանության առումով, Ալիևի հերթական պահանջն է։

Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից:

«Սուտ է»,-ասաց նա:

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Ադրբեջանին սահմանակից մի շարք շրջաններից ՝ կապված նրանց կողմից առաջադրված մի շարք խնդիրների կատարման հետ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Մայիսի 12-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները սկսել են փակել Սյունիքի իրենց հենակետերը։