Մայիս 26, 2024 12:39 Asia/Tehran
  • Տարհանվել է 232 քաղաքացի. Երևանում ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան

Երևան քաղաքում, նախնական տվյալներով, ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։

Նշվում է, որ նախնական տվյալներով` հանրապետության վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի, մասնավորապես 28–ը` Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62–ը՝ Տաշիր քաղաքում, 22–ը՝ Ալավերդի քաղաքում, 110–ը՝ Սանահին կայարանից, 2–ը՝ Դիլիջան քաղաքում, 7–ը՝ Այրում, 1–ը՝ Հաղարծին բնակավայրում:

«Ժամը 11։30–ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված են 324 փրկարարական ծառայող»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 13 դեպք պատահար, որից 2 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրում և ցեխում արգելափակման (Թամանցիների փողոց, Նոր Խարբերդ) և 11 դեպք՝ բնակելի շենք շինություններում, նկուղային տարածքներում, կամուրջների տակ և ավտոկայանատեղիում ջրալցման վերաբերյալ։