Հունիս 26, 2024 13:11 Asia/Tehran
  • Իրանցի մարզուհիների կողմից օլիմպիական խաղերի ուղեգրի նվաճումից մինչև ներկայություն  ԲՐԻԿՍ-ում

Վերջին օրերի կարևոր իրադարձությունների թվում կարելի է նշել հետևյալները․

 Իրանցի մարզիկները ձեռք են բերել օլիմպիական խաղերի ուղեգիր, իրանցի կանայք մասնակցել են ԲՐԻԿՍ-ի ձեռներեց կանանց հանդիպմանը, Իրանի նետաձգության հավաքականի մարզուհիները ձեռք են բերել օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր, հաղթանակ են գրանցել Չինաստանում կայացած Ասիայի գավաթի առաջին մրցություններում, իրանցի շախմատիստուհիներն ու վոլեյբոլիստուհիներն արժանացել են չեմպիոնության տիտղոսի, կին լեռնագնացը նվաճել է Էվերեստը, իրանցի կանայք նախատեսում են մեծացնել ներկայությունն արհեստական բանականության ոլորտում, իրանցի մարզուհին արծաթել մեդալ է նվաճել միջազգային մրցություններում։ 

Pars Today-ի այս զեկույցում կներկայացնենք Իրանի կանանց վերջին օրերի ձեռքբերումները։ 
 

Իրանցի մարզուհին նվաճել է օլիմպիական խաղերի ուղեգիր, նետաձգություն մարզաձևում 

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող նետաձգության օլիմպիական մրցումների ընտրական փուլում  իրանցի Մաբինա Ֆալահը  նվաճել է 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր։ 

Իրանցի կանայք՝ ԲՐԻԿՍ- ում

Հունիսի 3-ին և 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԲՐԻԿՍ կանանց ձեռներեցության ֆորումը, որին ներկա էին կին ձեռներեցներ Իրանից, Ռուսաստանից, Չինաստանից, Բրազիլիայից և մի շարք այլ երկրներից:
Ֆորումի ընթացքում իրանցի կին ձեռներեցները ներկայացրել են իրենց տեսակետները թվային տեխնոլոգիաների, արդյունաբերության, պարենային անվտանգության, գյուղատնտեսության, արդյունաբերության, տնտեսության և կայուն զարգացման ոլորտների վերաբերյալ։

Իրանի բասկետբոլի մինչև 18 տարեկան կանանց հավաքականն արժանացել է  Չինաստանում ընթացող Ասիայի գավաթի առաջին խաղի չեմպիոնի տիտղոսին 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի բասկետբոլի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականը 2024 թվականի Ասիայի գավաթի Չինաստանի առաջին խաղում մրցել է Հոնկոնգի հետ և հաղթել 65-52 հաշվով:

Իրանցի շախմատիստուհիներն ու վոլեյբուլիստուհիները դարձել են Ասիայի մրցաշարի չեմպիոն 

Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած շախմատի Ասիայի   առաջնությանն իրանցի շախմատիստուհի Մահսա Ալավին  հաղթել է  բոլոր յոթ պարտիաներում և դարձել  Ասիայի արագ շախմատի մրցաշարի չեմպիոն և  Իրանի հավաքականին բերել առաջին ոսկե մեդալը։
Իրանի վոլեյբոլի կանանց մինչև 18 տարեկանների ազգային հավաքականը նույնպես դարձել է  Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առաջնության չեմպիոն։

Մազանդարանցի կինը նվաճել է Էվերեստի գագաթը 

Իրանցի գինեկոլոգ-մանկաբարձ Աթուսա Մանավին դարձել է առաջին մազնադարանցին, ով բարձրացել է  8848 մետր բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը։ 45 օր է պահանջվել Մանավիին՝ Էվերեստի գագաթ հասնելու  և Իրանի դրոշն այնտեղ ծածանելու համար։

Նախատեսվում է մեծացնել արհեստական բանականւթյան ոլորտում իրանցի կանանց ներկայությունը 

Ջիհադի համալսարանի Հումանիտար և սոցիալական հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտում կայացել է կին ակտիվիստների երկրորդ հանդիպումը։
Հանդիպմանը արհեստական ինտելեկտի ոլորտի դասախոս Նիրե Սաղրին, անդրադառնալով   ոլորտում կանանց դերին, ասել է, որ նկատի ունենալով տեխնոլոգիայի դերը՝ կանանց առավելագույն ներկայությունը կարող է արդյունավետ լինել և իրանցի կանայք պետք է իրենց առջև նպատակ դնեն՝ ապագայում մեծ ներկայություն ունենալ այս ոլորտում։

Իրանցի մարզուհին արծաթե մեդալ է նվաճել աթլետիկայի միջազգային մրցումներում

 Թեթև աթլետիկայի «Կազանովի» գավաթի միջազգային մրցաշարի 100 մետր վազքում Իրանի ազգային հավաքականի վազորդուհի Համիդա Էսմայիլնեժադը 11 վայրկյան 58 հարյուրերորդական արդյունքով հատելով վերջնագիծը, նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսն ու արժանացել արծաթե մեդալի։

Իրանցի վազորդուհին դարձել է Սլովենիայի Challenger Tour-ի չեմպիոն

ԻԻՀ ազգային հավաքականի վազորդուհի Ֆարզանե Ֆասիհին 100 մետր վազքում  11:51 վայրկյան ռեկորդային ժամանակում հատելով եզրագիծը, նվաճել է Սլովենիայի Challenger Tour-ի չեմպիոնի տիտղոսը։