Հունիս 28, 2024 18:07 Asia/Tehran
  • Քանանի. Ամերիկացի պաշտոնյայի հայտարարություններն Իրանի ընտրությունների դեմ ճոռոմախոսություն և ակնհայտ միջամտողական են

 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, ի պատասխան Իրանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների պնդումներին, ասել է. «Ամերիկացի պաշտոնյաների այս հայտարարությունները ճոռոմախոսություն և ակնհայտ միջամտողական են»։

Չորեքշաբթի (հունիսի 26-ին) ԱՄՆ Պետդեպարտամենտի Իրանի հարցերով հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլին պնդել էր, որ Իրանում ազատ և արդար ընտրություններ չեն անցկացվում․ պնդում, որն արժանացել է Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​ապարատի արձագանքին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին այսօր (ուրբաթ) դատապարտել է Աբրամ Փեյլիի միջամտողական հայտարարությունները՝ ասելով, որ Ինչպես նախկինում, այս ընտրություններին ևս Իրանի ժողովուրդը ուժեղ պատասխան կտա նման միջամտողական հայտարարություններին՝ ընտրություններին իր արդյունավետ ու խուռներամ մասնակցությամբ։

Քանանին հավելել է, որ աշխարհի ժողովուրդները տեսել են ամերիկյան ժողովրդավարության ազդեցությունն ու արդյունքները ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր մասերում, և ճաշակել են դրա դառը համը․ Օրինակ, ամերիկյան ժողովրդավարության և մարդու իրավունքների արդյունքը պաղեստինյան օկուպացված տարածքներում հանցագործներ են, ովքեր օկուպացիայի, ռասիզմի, պատերազմի, արյունահեղության և ահաբեկչական գործողությունների մեջ հայտնի և առաջամարտիկ են աշխարհում:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Պաղեստինում և օկուպացված տարածքներում ցեղասպանության դեմ բողոքող ամերիկյան համալսարանների ուսանողների և դասախոսների հետ վարվելու ձևը համարել է ԱՄՆ-ի գործունեության վկայագրի վառ ապացույցը՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում, և ասաց. «Աշխարհն ականատես է, թե ինչպես ծեծի, ապօրինի ձերբակալումների և աշխատանքից ազատելու միջոցով Ամերիկայում մարդու իրավունքների մասին խոսելը դարձել է դատարկ կարգախոս»։

Իրանում այսօր (ուրբաթ/հունիսի 28) անցկացվում են 14-րդ շրջանի նախագահական ընտրությունները՝ իններորդ նախագահին որոշելու համար։