Հունիս 30, 2024 18:01 Asia/Tehran
  • Հեզբոլլահի հետ կապված վերջին նորությունները՝Լիբանանի Հեզբոլլահը աշխարհի 5 գերազանց հրթիռային տերություններից մեկն է. Արաբական Պետությունների լիգայի վերադարձը Լիբանանի դիմադրության կողմը

Վերջին օրերին լուրեր են հրապարակվել Լիբանանի վրա հարձակվելու Նեթանյահուի որոշման մասին, ինչը սիոնիստների մոտ վախ է առաջացրել Հեզբոլլահի հզորության կապակցությամբ։

Լիբանանի Հեզբոլլահի նախազգուշացումը սիոնիստներին, Արաբական Պետությունների լիգայի վերադարձը դեպի Հեզբոլլահ, սիոնիստական ​​զենքերի ոչնչացումը լիբանանյան դիմադրության կողմից, Լիբանանի Հեզբոլլահի հետ կապված վերջին 24 ժամվա ամենակարևոր նորություններն են, որոնց մասին կծանոթանաք Pars Today-ի լրատվական այս փաթեթում։

Լիբանանի Հեզբոլլահի նախազգուշացումը Սիոնիստական ​​ռեժիմին

Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմն ընդգծել է Գազային աջակցելու հանձնառությունը և զգուշացրել է Լիբանանի դեմ ցանկացած հիմարության կապակցությամբ և հայտարարել, որ եթե սիոնիստները ձգտեն ընդարձակել պատերազմը, ապա նրանք կստանան ջախջախիչ պատասխան Հեզբոլլահից։

Ըստ սիոնիստական ​​լրատվամիջոցների՝ Լիբանանի Հեզբոլլահը աշխարհի 5 գերազանց հրթիռային տերություններից մեկն է

Սիոնիստական ​​ռեժիմի պահեստային բանակի գեներալ Ռամ Ամինախը ընդունել է Լիբանանի Հեզբոլլահի հրթիռային հզորությունը և ասել, որ Հեզբոլլահը հրթիռների քանակով աշխարհի 5 հրթիռային տերություններից մեկն է։

Սիոնիստական ​​թերթ. Ռաֆահից դուրս գալը կկանխի Հեզբոլլահի հետ պատերազմը

Սիոնիստական ​​«Եդիոթ Ահարոնոթ» թերթը մի հոդվածում գրել է, որ օկուպացված տարածքներում գնահատականները վկայում են այն մասին, որ Ռաֆահից սիոնիստական ​​զորքերի մոտալուտ դուրսբերումը կարող է կանխել պատերազմի բռնկումը Լիբանանի սահմաններին և գրավյալ տարածքներում։

Լիբանանյան Հեզբոլլահը սիոնիստական ​​2 զինատեսակ է ոչնչացրել

«Ալ Նաշրա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է գրավյալ տարածքների հյուսիսում Սիոնիստական ​​ռեժիմի բանակի դեմ Իսլամական դիմադրության մարտիկների նոր գործողության մասին և հայտարարել, որ օկուպացված տարածքների հյուսիսում Սիոնիստական ​​ռեժիմի բանակի երկու զինատեսակ է ոչնչացվել դիմադրության մարտիկների կողմից։

Սիոնիստական ​​թերթ. Հեզբոլլահի ռազմական տեխնոլոգիաները շատ վտանգավոր են

Սիոնիստական «Յեդիոթ Ահարոնոթ»  թերթը գրել է, որ լիբանանյան դիմադրությունն ունի բարձր ռազմական հնարավորություններ և շատ վտանգավոր տեխնիկա ու տեխնոլոգիաներ։ Լիբանանի սահմաններից հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը ցույց տվեց, որ անվտանգության ու ռազմական համակարգերն անկարող են դիմակայել այդ անօդաչու թռչող սարքերին։

Արաբական լիգայի վերադարձը դեպի Լիբանանի Հեզբոլլահը

Rusiya Al-Yaum-ի՝ Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի օգնական Հեսամ Զաքին Բեյրութ կատարած այցից հետո հայտարարել է, որ Լիգան այլևս Հեզբոլլահին չի համարում ահաբեկչական կազմակերպություն, և Արաբական պետությունների լիգայի անդամ երկրները համաձայնել են չօգտագործել այդ տերմինը։ Սա հնարավորություն է տալիս կապ հաստատել Հեզբոլլահի հետ։