Հուլիս 01, 2024 18:21 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարության արձագանքը արտերկրում իրանցի ընտրողների նկատմամբ վատ վերաբերմունքին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Արտասահմանում գտնվող իրանցիներին որպես ընտրողներ ամենատգեղ և ստոր ձևով սպառնալու և վիրավորելու ձեռքբերումը ոչ այլ ինչ էր, քան նրանց թշվառության և գռեհկության ցուցադրումն աշխարհում»:

Հակահեղափոխականները անցյալ ուրբաթ կայացած նախագահական ընտրություններում հարձակվելով իրանցի ընտրողների վրա, ովքեր գնացել էին այլ երկրներում Իրանի դեսպանատներ և հյուպատոսություններ քվեարկելու համար, փորձեցին խափանել այդ գործընթացը։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր (երկուշաբթի) սոցցանցի իր անձնական էջում գրել է. «Չնայած որոշ դժվարություններին, արտասահմանում գտնվող իրանցի սիրելի հայրենակիցների մասնակցությունն ընտրություններին, երկրի ներսում և դրսում ազգային համերաշխության գեղեցիկ դրսեւորումներից էր»։ 

Քանանին հավելել է. «Որոշ մարդիկ, ովքեր խախտում են նորմերը և իրենց ներկայացնում որպես ԻԻՀ հակառակորդներ, հուսահատ և անհաջող փորձեցին կանխել արտերկրի իրանցիների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացին՝ սպառնալով և վիրավորելով ընտրողներին ամենագեշ և ամենաանհեթեթ պահվածքով։ Սակայն այսպես կոչված հակառակորդների միակ ձերքբերումը ոչ այլ ինչ էր, քան  նրանց թշվառության և գռեհկության ցուցադրումը աշխարհում։

Նշելով, որ ժողովրդավարության պաշտպան լինելու հավակնություն ունեցող արևմտյան որոշ կառավարություններ թույլ են տալիս նման տգեղ արարքներն ազնիվ իրանցիների նկատմամբ և օրինական ու զսպող քայլեր չեն իրականացնում իրանցիների օրինական իրավունքները ոտնահարողների նկատմամբ, Իրանի ԱԳՆ խոսնակն ասաց. «Իրանցիներն ակնկալում են պատասխանատու կառույցների բացատրությունը և արձագանքը նման բարբարոսական, ոչ քաղաքակիրթ և անօրինական պահվածքի կապակցությամբ»։

Պիտակ