Հունիս 30, 2024 10:42 Asia/Tehran
  • Բաղերի. Իրանի դեմ քիմիական հարձակման ժամանակ Սադամին աջակցած երկրներն այսօր աջակցում են իսրայելցի հանցագործներին 

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը Սարդաշտ քաղաքի քիմիական ռմբակոծության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում նշել է, որ Իրանի դեմ քիմիական զենքի կիրառման մեղավորների, նրանց օգնականների և սպասարկողների դեմ դատական ​​հայցերը ենթակա չեն ժամանակավրեպ լինելու:

1987 թվականի հունիսի 28-ին Իրաքի բաասական ռեժիմը քիմիական ռումբերով ռմբակոծեց Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Սարդաշտ քաղաքի չորս բնակելի թաղամասեր, ինչի հետևանքով բնակիչները ստացան քիմիական թունավորում և այրվածքներ։ 

Սահմանամերձ Սարդաշտ քաղաքի քիմիական ռմբակոծությունն ամենասարսափելի քիմիական հարձակումն էր, որը բազմաթիվ բացասական հետևանքներ ու խնդիրներ առաջացրեց։ Սարդաշտը Հիրոսիմայի միջուկային ռմբակոծությունից հետո աշխարհում քիմիական զենքի առաջին զոհն է։  
Քաղաի քիմիական ռմբբակոծության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում, Ալի Բաղերի Քանին նշել է, որ ազգային և միջազգային դատարանները պետք է կատարեն իրենց պատասխանատվությունը՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու  և զոհերի նյութական իրավունքները վերկանագնելու հարցում։ 

Նա նշել է, որ Սարդաշտի քիմիական ռմբակոծության տարելիցը որպես քիմիական և մանրէաբանական զենքի դեմ պայքարի ազգային օր ընտրելու նպատակն է աշխարհին ներկայացնել այն փաստը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը   հանդիսանում է ժամանակակից պատմության մեջ քիմիական զենքի համատարած կիրառման ամենամեծ զոհը և դեմ է այդ զենքին։ 
Բաղերի Քանին հավելել է, որ Իրան-Իրաք ութամյա պատերազմի ժամանակ Սադդամի ռեժիմի կողմից քիմիական զենքի լայնածավալ կիրառումը հնարավոր դարձավ եվրոպական որոշ երկրների, հատկապես՝ Գերմանիայի, Նիդերլանդների և Անգլիայի արդյունավետ նյութական, գիտական և տեխնիկական   և ԱՄՆ-ի և Բրիտանիայի քաղաքական, ռազմական և դիվանագիտական աջակցության արդյունքում։ 

ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ այդ քաղաքականությունն արևմտյան որոշ կառավարությունների իրական էությունն է, և Գազայում սիոնիստական մանկասպան ռեժիմի զանգվածային ցեղասպանությունը, որը շարունակվում է վերջին 9 ամիսներին, դրա լավ օրինակն է։ Այն երկրները, որոնք աջակցեցին Սադդամին Իրանի դեմ քիմիական զենք կիրառելուի հարցում, այսօր աջակցում են Գազայում ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ իրականացնող Իսրայելին։

Պիտակ