Հուլիս 01, 2024 10:33 Asia/Tehran
  • Ասիական ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի համար պատերազմ հրահրելու և զենք վաճառելու հնարավորություն է

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն արձագանքել է Ասիայում ռազմական դաշինք ստեղծելու ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ջանքերին, այդ գործողությունները որակելով որպես սպառնալիք տարածաշրջանի կայունությանը:

Դատապարտելով Հարավային Կորեայի Ջեջու կղզում օրերս անցկացված  «Ազատության եզր» անվամբ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի եռակողմ զորավարժությունները, Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ  3 երկրների հարաբերությունները նման են ՆԱՏՕ-ի լիարժեք և ասիական տարբերակին։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի համար և որ Փհենյանը չի  անտեսի տարածաշրջանում ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների ղեկավարությամբ ռազմական բլոկի ամրապնդումը և կպաշտպանի տարածաշրջանային խաղաղությունը «վճռական պատասխանով»։

Ավելի վաղ «Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովում» միացյալ շտաբի պետի տեղակալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ամենամեծ մարտահրավերն է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։

Նա նշել էր․ «Վաշինգտոնը ձգտում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծել  ՆԱՏՕ-ի նման դաշինք՝ տարածաշրջանում իր գերիշխանությունը պահպանելու համար»: