Հուլիս 01, 2024 09:36 Asia/Tehran
  • «Հաարեց» թերթն անուղղակի կերպով սիոնիստներին հորդորել է լքել օկուպացված տարածքները

Նշելով, որ Գազայում Իսրայելի գործողություններն աղետալի ձախողումից բացի այլ արդյունք չեն ունենալու, «Հաարեց» թերթն անուղղակի կերպով սիոնիստներին հորդորել է լքել օկուպացված տարածքները։

Pars Today-ը՝ վկայակոչելով «Հաարեցին» հայտնում է, որ վերջին ամիսներին օկուպացված տարածքների բնակիչների շրջանում բնակավայրերը լքել ցանկացողների թիվն աճել է։ Նրանք այնպիսի տպավորություն ունեն, թե իրենց տները վառվում ենբ և դրանք պետք է լքել, մինչև տանիքի փլուզվելը։ 

Նշելով, որ օկուպացված տարածքների բնակիչները  սպառնալիք են զգում, թերթը գրել է, որ վերջին 9 ամիսների ընթացքում այդ սպառնալիքը կանխելուն ուղղված Գազայում Իսրայելի գործողությունները հանգեցրել են տասնյակ հազարավոր պաղեստինցիների մահվան, որոնց մեծ մասն անմեղ էր։  

Թերթը գրում է․ «Սիոնիստական ռեժիմը շարունակել է իր խելահեղ գործողությունները և գործել ճիշտ այնպես, ինչպես Կոնֆուցիոսն է ասել՝ «Վրեժ լուծելուց առաջ երկու գերեզման փորեք»»։
Ըստ այդ հոդվածի․ «Ռեժիմի գործողությունները ոչ միայն վտանգել են իսրայելցի բանտարկյալների կյանքն, այլ սպառնալիք են ստեղծել գրավյալ տարածքներում ապրողների համար և օրեցօր վատթարացրել ռեժիմի անվտանգության պայմանները, մեկուսացնելով  Թել Ավիվին»։

Բացի այդ, իսրայելական հարձակումների հետևանքով հազարավոր պաղեստինցի երեխաներ որբացել են և Իսրայելից վրեժխնդիր լինելու նպատակ ունեն։ 

Թերթը հավելում է, որ հաղթանակը, որին ձգտում է Թել Ավիվը, իրականություն չի դարձել, իսկ  տարածաշրջանի քարտեզը վկայում է, որ ռեժիմի ղեկավարներին ցավալի, ծանր ու սարսափելի պարտությունից բացի այլ բան չի սպասվում։