Հունիս 30, 2024 18:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանում ընտրապայքարը շարունակվում է, այսօրվանից սկսվում է թեկնածուների քարոզարշավի նոր փուլը

Այսօր կիրակի մեկնարկեց Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի երկու թեկնածուներ՝ Մասուդ Փեզեշքյանի և Սայիդ Ջալիլի քարոզարշավի նոր փուլը։

Իրանի իններորդ նախագահին  ընտրելու համար, ուրբաթ՝ հունիսի 28-ին, երկրի ներսում 59000 ընտրատեղամասերում  և աշխարհի  95 երկրներում բացված 340 ընտրատեղամասերում տեղի ունեցան 14-րդ  նախագահական ընտրությունները՝  երկրի 9-րդ նախագահին որոշելու համար։ Սակայն, քանի որ չորս թեկնածուներից և ոչ մեկը չկարողացավ ստանալ ձայների բացարձակ մեծամասնություն (50% + մեկ ձայն), առաջին և երկրորդ թեկնածուները (Առողջապահության նախկին նախարար և ներկայիս պատգամավոր Մասուդ Փեզեշքյանը և ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին անցել են երկրորդ փուլ, որը կանցկացվի հաջորդ ուրբաթ հուլիսի 5-ին։

Ջալիլիի (աջից) և Փեզեշքյանի (ձախից) մրցակցությունը արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Մասուդ Փեզեշքյանը   10 միլիոն 415 հազար 191, և Սաիդ Ջալիլին  9 մլն 473 հազար 298 ձայներով անցել են  Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ 

Վաղը՝ երկուշաբթի, տեղական ժամանակով ժամը 21:30-ին, կանցկացվի առաջին , իսկ երեքշաբթի՝ ժամը 21:30-ին, կանցկացվի երկրորդ հեռուստաբանավեճը երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների միջև:

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը պատրաստ է անցկացնել թեկնածուների միջև հեռուստաբանավեճը

Այս երկու բանավեճերից բացի, ընտրությունների երկու թեկնածուներ՝ Փեզեշքյանն ու Ջալիլին, ուղիղ եթերում  ելույթ կունենան և եթեր կհեռարձակվի նաև  իրենց վավերագրական հաղորդումը։

Բազմաթիվ փորձագետների կարծիքով, բանավեճերն արդյունավետ են ժողովրդի  մասնակցությունը մեծացնելու և թեկնածուներին ավելի լավ ճանաչելու համար։

Իրանի 14-րդ նախագահական ընտրություններում  քվեարկելու իրավունք ունեցողների թիվը հայտարարվել է 61,452,321 մարդ։

Հիշեցնենք, որ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին և նրա ուղեկիցները վթարի են ենթարկվել կիրակի օրը՝ մայիսի 19-ին, Իրանի հյուսիս-արևմուտքում շինարարական ծրագրի բացման արարողությունից վերադառնալու ճանապարհին։ Այդ իսկ պատճառով, սահմանադրության 131-րդ և 132-րդ հոդվածների համաձայն, առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը հեղափոխության գերագույն առաջնորդի հրամանագրով նշանակվել է նախագահի պաշտոնակատար և գործադիր իշխանության տնօրեն և նրան հանձնարարվեց օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների օգնությամբ, 50 օրվա ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպել։

50 օրվա ընթացքում նախագահական ընտրություններ անցկացնելու Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և այլ կառույցների պատրաստակամությունը ցույց է տալիս երկրի կարողությունը՝ հաղթահարելու դժվար մարտահրավերները տարածաշրջանի հատուկ և զգայուն պայմաններում։

Իրանի Ներքին գործերի նախարարության և ընտրական շտաբի պատրաստակամությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար

Պետք է ընդունել, որ նախագահական ընտրություններն Իրանի ժողովրդի համար ավելի կարևոր են, քան խորհրդարանական և Իսլամական խորհուրդների ընտրությունները, քանի որ երկրի գործադիր իշխանությունն է տնօրինում հատկապես տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտները և պատասխանատվություն է կրում դրանց համար։

Փաստորեն, ժողովուրդը կշռադատված ընտրությամբ կարող է նպաստել այս ազգային նպատակի իրականացմանը և քայլ վերցնել երկրի առաջընթացի ուղղությամբ։

Իրանում բազմաթիվ ընտրությունների անցկացման փորձը նույնպես ցույց է տալիս, որ երբ ընտրությունների փառքն ու շուքն ավելի տեսանելի է եղել, ավելացել է նաև դրանց քաղաքական, սոցիալական և տնտեսական ազդեցությունը և Իրանի ժողովուրդը բազմիցս ցույց է տվել, որ գիտակցությամբ ու խորաթափանցությամբ և ճիշտ ընտրությամբ զարգացման ուղով է ընթացել։

Ամեն ինչ պատրաստ է ժողովրդի ներկայությամբ 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար

Հետևաբար ակնկալվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կընդառաջվի ժողովրդի կողմից, և հարցումները վկայում են ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցողների ավելի մեծ մասնակցության մասին։

Պիտակ