Վրաստանում կուսակցությունների գործունությունն արգելող օրենք են ընդունել
https://parstoday.ir/hy/news/world-i232528-Վրաստանում_կուսակցությունների_գործունությունն_արգելող_օրենք_են_ընդունել
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է մի օրենք, որի համաձայն Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը, եթե այն կրկնում է նախկինում արգելված քաղաքական միավորման գաղափարախոսությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 14, 2025 08:10 Asia/Tehran
  • Վրաստանում կուսակցությունների գործունությունն արգելող օրենք են ընդունել

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է մի օրենք, որի համաձայն Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը, եթե այն կրկնում է նախկինում արգելված քաղաքական միավորման գաղափարախոսությունը:

Փոփոխություններ են կատարվել «Քաղաքացիների քաղաքական միավորման մասին» օրենքում։ Կողմ է քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հայտնել էին, որ իրենք հայց են ներկայացնելու, և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և նրա հետ կապված քաղաքական ուժերը կհայտարարվեն հակասահմանադրական:

Sputnik