Իրանն ու Քաթարը պայմանավորվել են ընդլայնել մաքսային համագործակցությունը
(last modified Sun, 11 May 2025 15:55:28 GMT )
Մայիս 11, 2025 19:25 Asia/Tehran
  • Իրանն ու Քաթարը պայմանավորվել են ընդլայնել մաքսային համագործակցությունը

Իրանի և Քաթարի մաքսային ծառայությունների ներկայացուցիչներն ընդգծել են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, հաղորդում է Mehr-ը։

Քաթարի գլխավոր մաքսային վարչության նախագահ Ահմեդ բեն Աբդուլլահ Ալ Ջամալը կիրակի օրը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության (IRICA) ղեկավար Ֆորուդ Ասղարիի հետ՝ երկկողմ կապերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար։

Մեկնաբանելով երկու հարևան երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ IRICA-ի ղեկավարը Քաթարի մաքսային պատվիրակության այցն Իրան շատ կարևոր է անվանել։ Հանդիպման ընթացքում IRICA-ի ղեկավար Ֆորուդ Ասղարին, որը նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալն է, Քաթարից ժամանած պատվիրակությանը տեղեկացրել է իրանական մաքսատան գործունեության մասին։

Քաթարի գլխավոր մաքսային վարչության նախագահը, իր հերթին, բարձր է գնահատել իրանական մաքսատան էլեկտրոնայնացումը՝ հավելելով, որ Քաթարը մեծ նշանակություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ իր հարաբերություններին բոլոր ոլորտներում, հատկապես մաքսային գործի ոլորտում։

Ահմեդ բին Աբդուլլահ Ալ Ջամալը քաղաքական և դիվանագիտական մակարդակներում ձեռքբերումների ապահովմանն ուղղված քաղաքականությունը դիտարկել է որպես մաքսային համագործակցության զարգացման լավ հնարավորություն։ Կողմերը նաև պայմանավորվել են պարբերական համատեղ այցեր կազմակերպել երկու երկրների նավահանգիստներ և մաքսատներ, ինչպես նաև Իրանի և Քաթարի մաքսային ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների միջև կանոնավոր հանդիպումներ անցկացնել։