Պարսից ծոցի երեք երկրներ Թրամփի այցի նպատակները
https://parstoday.ir/hy/news/world-i232568-Պարսից_ծոցի_երեք_երկրներ_Թրամփի_այցի_նպատակները
Մայիսի 13-ին մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա այցը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար: Ինչպես առաջին նախագահական ժամկետի ընթացքում, այս անգամ ևս, առաջին ուղղությունը Սաուդյան Արաբիան է: Սպիտակ տունը հայտնել է, որ այցի նպատակն է ամրապնդել տնտեսական և անվտանգության կապերն այդ երկրների հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 14, 2025 17:16 Asia/Tehran
  • Պարսից ծոցի երեք երկրներ Թրամփի այցի նպատակները

Մայիսի 13-ին մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա այցը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար: Ինչպես առաջին նախագահական ժամկետի ընթացքում, այս անգամ ևս, առաջին ուղղությունը Սաուդյան Արաբիան է: Սպիտակ տունը հայտնել է, որ այցի նպատակն է ամրապնդել տնտեսական և անվտանգության կապերն այդ երկրների հետ։

Հղում անելով ներկա և նախկին պաշտոնյաներին՝ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Թրամփը ձգտում է վերադառնալ մոտ 1 տրիլիոն դոլարի ներդրումային համաձայնագրերով և պարտավորություններով։ Որոշ աղբյուրներ այս թիվը գնահատում են մինչև 3 տրիլիոն դոլար։ Այցն ավելի շատ կենտրոնացած է ամերիկյան տնտեսական շահերի վրա։
Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ   մասնակցել է Սաուդյան Արաբիա-ԱՄՆ ներդրումային համաժողովին և ստորագրել 145 համաձայնագիր, որոնց արժեքը գերազանցում է 300 միլիարդ դոլարը։ Սաուդյան Արաբիան պարտավորվել է առաջիկա չորս տարիների ընթացքում 600 միլիարդ դոլար ներդնել Միացյալ Նահանգներում։ ԱՄԷ-ն ներկայացրել է տասնամյակի ընթացքում 1.4 տրիլիոն դոլարի ներդրումային ծրագիր, իսկ Կատարը խոստացել է 300 միլիարդ դոլարի ներդրում։
ԱՄՆ նախագահի մյուս նպատակը Պարսից ծոցի երկրների անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ի դերի ամրապնդումն է։ Այցի ընթացքում ստորագրվել է պատմության մեջ ամենամեծ զենքի վաճառքի պայմանագիրը՝ 142 միլիարդ դոլար արժողությամբ, որը ներառում է ռազմական տեխնիկայի մեծ տեսականի։
Այցին խոշորագույն ամերիկյան ընկերությունների ղեկավարների, այդ թվում՝ Իլոն  Մասկի   մասնակցությունը վկայում է լայնածավալ առևտրային շահագործման վրա կենտրոնանալու մասին։ Այս պայմանագրերը աշխատատեղերի հնարավորություններ և հսկայական շահույթ կապահովեն ամերիկյան ընկերություններին։
Իրականում այս այցը բխում է միայն ԱՄՆ-ի շահերից, իսկ արաբական երկրները դարձել են կախյալ սպառողներ տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական և քաղաքական ոլորտներում։ Թրամփը նպատակ ունի նաև այս ուղևորության միջոցով զսպել Չինաստանի ազդեցությունը և գերիշխել էներգետիկ շուկայում։