Ուրբաթ օրը Ստամբուլում կկայանա Իրանի և Եվորեռյակի առաջնորդների հանդիպումը
Մայիս 14, 2025 17:24 Asia/Tehran
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի և ՀԳՀԾ-ի անդամ երեք եվրոպական երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) քաղաքական առաջնորդների հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Ստամբուլում։
Հանդիպման նպատակն է շարունակել կողմերի միջև խորհրդակցությունները, մասնավորապես՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների գործընթացի վերաբերյալ։ԻԻՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ բանակցություններն անցկացվում են լարվածությունը նվազեցնելու, միջուկային համաձայնագիրը վերականգնելու և պատժամիջոցները վերացնելու համար լուծումներ գտնելուն ուղղված դիբավանագիտական քայլերի շրջանակում։