Թուրքիայի պաշտպանության նախարարը խոստացել է համակողմանի աջակցություն Ադրբեջանի ԶՈւ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i232512-Թուրքիայի_պաշտպանության_նախարարը_խոստացել_է_համակողմանի_աջակցություն_Ադրբեջանի_ԶՈւ_ին
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը լիակատար աջակցություն է խոստացել Ադրբեջանի զինված ուժերին։ Այդ մասին նա հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 13, 2025 13:49 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը խոստացել է համակողմանի աջակցություն Ադրբեջանի ԶՈւ-ին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը լիակատար աջակցություն է խոստացել Ադրբեջանի զինված ուժերին։ Այդ մասին նա հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը։

«Մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ եղբայրական Ադրբեջանի զինված ուժերի հետ կապերն ընդլայնելու համար»,- լրատվամիջոցների հաղորդմամբ ասել է թուրք նախարարը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «արդյունավետ համագործակցությանը, որն ստեղծվել է Ադրբեջանի Զինված ուժերի եւ Թուրքիայի միջեւ, մասնավորապես ընդգծվել է համատեղ զորավարժությունների հաջող անցկացումը»։

news.am