Հայաստանում տարաձայնություններ կան Ադբեջանի ներկայացրած նախապայմանների շուրջ
(last modified Wed, 14 May 2025 06:16:47 GMT )
Մայիս 14, 2025 09:46 Asia/Tehran
  • Հայաստանում տարաձայնություններ կան Ադբեջանի ներկայացրած նախապայմանների շուրջ

Ադրբեջան խաղաղության բանակցությունները հասել են կրիտիկական կետի։ Մինչ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականապես պատրաստ է, ընդդիմությունը զգուշանում է, որ ներկայիս բանակցությունները հիմնված չեն համաձայնեցված տեքստի վրա, այլ Բաքվի կողմից պարտադրված նախապայմանների վրա, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Մինսկի խմբի լուծարման։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է ադրբեջանական կողմին արված զիջումները ժողովրդին ներկայացնել «նոր փաթեթավորմամբ»։ Կասկած հայտնելով կառավարության անկեղծության վերաբերյալ՝ նա ասում է. «Եթե համաձայնագիրը կնքվել է, ինչո՞ւ են բանակցությունները դեռ շարունակվում»։
Իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստվել է երկու ամիս առաջ, սակայն Բաքուն չի համաձայնել ստորագրել այն՝ պնդելով իր սեփական պայմանները, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունից անկախության հռչակագրի հետ կապված կետերի հեռացումը և Մինսկի խմբի լուծարումը։ Միրզոյանը նշել է, որ Երևանը պատրաստ է անմիջապես ստորագրել համաձայնագիրը և հույս հայտնել, որ «մոտ ապագայում լավ լուրեր կհրապարակվեն»։
Ընդդիմության հոռետեսորեն է վերաբերվում այս հայատարարությանը։ Հայկ Մամիջանյանն ասել է․ «Ամեն անգամ, երբ իշխանությունը խոսել են լավ լուրերի հնարավորության մասին, դրանք իրականում վատ լուրեր են եղել երկրի համար»։
Հայաստանի կառավարությունը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու  մտադրության մասին, հավելելով, որ Արդարադատության նախարարությունը մշակում է նոր Սահմանադրություն։ Կառավարությունը հայտարարում է, որ Սահմանադրությունը փոփոխելու որոշումը ներքին որոշում է։ Սակայն ընդդիմությունն այն համարում է Բաքվի ճնշման արդյունք։ Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունը չպետք է որևէ հղում պարունակի Հայաստանի անկախության հռչակագրին։ Այդ փաստաթուղթը Բաքուն համարում է իր նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող։
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատուրյանը գործընթացը բնութագրե; է որպես «գրված Բաքվում, թարգմանված վարչապետի աշխատակազմում»՝ զգուշացնելով, որ այս ճանապարհը ազգային ինքնիշխանությունը խաթարելու ամենակարճ ճանապարհն է։ Նա կոչ է արել ժողովրդին քվեարկել նոր Սահմանադրության դեմ, եթե հանրաքվե անցկացվի։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը հանձնվելու մի տեսակ է, և բանակցային թիմի թուլությունը Բաքվին ստիպել է նոր պայմաններ առաջադրել նույնիսկ փաստաթղթի ստորագրման հարցում։
Պշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հասմիկ Հակոբյանը մերժել է այս պնդումները և ընդգծել, որ Բաքվի նախապայմանները չեն ներառվել համաձայնագրի տեքստում։ Նա տեքստում Զանգեզուրի միջանցքի մասին հիշատակման բացակայությունը համարել է կառավարության «ձեռքբերում»։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերջերս կայացած մամուլի ասուլիսում կրկին հայտարարեց, որ իր երկիրը Երևանից ակնկալում է փոխել Սահմանադրությունը և լուծարել Մինսկի խումբը։ Նա նաև կոչ արեց ստեղծել ՀՀ Սյունիքի մարզով Նախիջևան անարգել ճանապարհ։ Երևանը մերժել է այդ պահանջը։ 
 Խաղաղության բանակցությունները այժմ գտնվում են  ամենաբարդ փուլում։ Աշխարհաքաղաքական շահերը, իրավական վեճերը և ներքին ճնշումները Հայաստանում միաժամանակ ազդում են համաձայնագրի ճակատագրի վրա։ 

Աղբյուր՝ Tasnim լրատվական գործակալություն