Հունիս 30, 2024 10:10 Asia/Tehran
  • Թեհրանում բացվել է  Elecomp 2024 ցուցահանդեսը

Շաբաթ օրը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում իր աշխատանքն է սկսել Էլեկտրոնիկայի, համակարգիչների և էլեկտրոնային առևտրի 27-րդ միջազգային ցուցահանդեսը։

Որպես Իրանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների խոշորագույն իրադարձություն՝ Elecomp-ը էլեկտրոնային, համակարգչային և թվային արդյունաբերության ապրանքների, ծառայությունների, բովանդակության և լուծումների նախագծման, արտադրության, արտադրության և աջակցության կարևոր հարթակ է։ 

Pars Today-ի՝ փոխանցմամբ, ցուցահանդեսի կարգախոսն է՝ «Բոլորս միասին՝ հանուն թվային տնտեսության»։ Ցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 2-ը։ 
Ցուցահանդեսին մասնակցում են Ռուսաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Թայվանը, Սիրիան, Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան։

Իրանից ցուցահանդեսին ներկա են էլեկտրոնիկայի, համակարգիչների և էլեկտրոնային առևտրի  ոլորտի  19 գիտահեն ընկերությունները։ 

Bahina Pardazesh ընկերությունը ստեղծվել է 2006 թ. և մասնագիտացված է հեռահաղորդակցության ոլորտում։ Ներկայումս Իրանի հեռահաղորդակցության ընկերությունում օգտագործվում է այս ընկերության խոշոր և ինտեգրված համակարգը, որը կոչվում է Platform BSS։ Այն ընդգրկում է 30 միլիոն բաժանորդ ֆիքսված կապի և տվյալների ոլորտում: Elecomp-ում ընկերությունը ներկայացրելէ BSS պլատֆորմի բիզնեսի աջակցության համակարգը։

Nilram ընկերությունը գործունեություն է ծավալում տվյալների մշակման ոլորտում։  Օգտագործելով արդյունաբերության և առևտրի ոլորտում իր դրական փորձը, ընկերությունը իրականացրել է մի շարք հաջողված նախագծեր՝ ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագրային ապահովման (ERP) ոլորտում: Elecomp-ում ընկերությունը ներկայացրել  ERP ծրագիրը։ 

YKP ընկերությունը լուծումներ է տրամադրում իրանական բիզնեսի համար՝ միջազգային եկամուտ ստանալու ոլորտում։ Մինչ այժմ ընկերությունը ծառայություններն է մատուցել ավելի քան 3 հազար իրանական ընկերությունների։ Elecomp-ում ընկերությունը ներկայացրել  է YKP գիտահեն հարթակը։ 

Իրանական Sadr Electronics Dena ընկերությունը մասնագիտացած է արդյունաբերական էլեկտրոնային համակարգերի և վերելակների նախագծման և նախատիպավորման ոլորտում։ Ընկերությունը նախագծում վերելակային և արդյունաբերական էլեկտրոնային համակարգեր և կառավարման վահանակներ: Elecomp-ում ընկերությունը ներկայացրել  է անխափան սնուցման համակարգ։ 

Ahed-ը  արհեստական բանականության ոլորտի  ընկերություններից է և Իրանի Խորասան Ռազավի գիտատեխնիկական պարկի անդամ։ Ընկերությունը տրամադրում է  ծառայություններ տեքստի մշակման ոլորտում, ներառյալ՝ խելացի որոնումը, խելացի չաթ-բոտերը և LLM-ի  մոդելների ուսուցում: Ցուցահանդեսին ներկայացրել է Ahed Farsi խելացի չաթ բոտը։

Behpaya ընկերությունն աշխատում է տեղեկատվական ոլորտում, տվյալների հավաքագրման, վերլուծության և ճարտարագիտության համապարփակ և արդյունավետ լուծումներ տրամադրմնան միջոցով փորձելով ավելի խելացի դարձնել գործառնությունները և բիզնեսը: Ցուցահանդեսին ներկայացել է Moin մոնիտորինգի հարթակով։

Startup Smitio-ն առաջին իրանական ստարտափն է, որն առաջարկում է օթերևութաբանական ծառայություն: Elecomp-ում ընկերությունը ներկայացրել  է  օդերևութաբանության խելացի համակարգ:

 «Ահթամամ» ընկերությունը հիմնադրվել է  1999 թ.՝ նպատակ ունենալով ապահովել նոր ապարատային և ծրագրային համակարգեր։ 2023թ․ Skidmi արտադրանքի ներդրումից հետո   ստացել է գիտահեն ընկերության նշան։ Ցուցահանդեսին ներկայացել է նշված ապրանքանիշով։ 

Ավելի քան 25 տարվա փորձ ունեցող Bahne Iran ընկերությունը ներդրել է Իրանի հեռահաղորդակցության ընկերության մատակարարման շղթայի կառավարման համակարգը։ Ցուցահանդեսին ներկայացել է կազմակերպչական ռեսուրսների պլանավորման ծրագրակազմով։ 

Pouyan Sanat Engineering ընկերությունը ստեղծվել է 2008 թվականին՝  նպատակ ունենալով նախագծել և արտադրել բոլոր տեսակի համակարգեր և սարքեր՝ պարամետրերի առցանց չափման և վերահսկման համար: Ցուցահանդեսնին ներկայացել է օնլայն վերահսկողության համակարգ։

Rastin Engineering Dynamic Electronics ընկերությունը գործում է նախագծման, հակադարձ ճարտարագիտության, շինարարության, տեղադրման և իրականացման, մասնագիտացված վերանորոգման, սպասարկման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, էլեկտրոնիկայի, ուժային էլեկտրոնիկայի, ճշգրիտ գործիքների և արդյունաբերական մասերի և սարքավորումների մատակարարման ոլորտում:  Ցուցահանդեսին ներկայացել է հաճախականության փոխարկիչով։

Ada ծրագրային ընկերությունը մշակում և տրամադրում է ծրագրային լուծումներ ընկերությունների և կազմակերպությունների համար: Ցուցահանդեսին ներկայացրել է Maisa վեբ ավտոմատացման համակարգը։Umaj Tetis Consulting Engineers ընկերությունը հիմնադրվել է փորձառու մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով խորհրդատվություն տրամադրել, նախագծել, արտադրել, սարքավորել և սպասարկել էներգահամակարգերը, հատկապես անխափան էներգահամակարգերը: Ցուցահանդեսին ներկայացել է ավտոմատ էլեկտրոնային փոխանցման անջատիչով։ 

Helpical  ընկերությունը մասնագիտացած է կազմակերպչական ծրագրային ապահովման ոլորտում։ Ընկերության արտադրանքն ու ծառայություններն օգտագործում են երկրի բազմաթիվ կառավարական և հասարակական կազմակերպություններ, համալսարաններ և կրթական կենտրոններ, մասնավոր բիզնեսներ և ստարտափներ: Ցուցահանդեսին ներկայացել է Help Desk and Ticketing Helpical ծրագրակազմով։  

Nasim Telecom ընկերությունը հեռահաղորդակցության-ծրագրային տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող  ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում մասնավոր և պետական ընկերություններին, կազմակերպություններին և բիզնեսներին։ Ցուցահանդեսին ներկայացել է  Simotel ապրանքանիշով։

Sepehar Pars Smart Watch ընկերությունը գործում է Wakav արհեստական ինտելեկտի վրա հիմնված մոնիտորինգի հարթակով` որպես Իրանում մասնագիտացված վեբ մոնիտորինգի ծառայությունների միակ մատակարար: Ցուցահանդեսին ներկայացել է Vakav արտադրանքով։ 

Simai Omid Communication Innovations ընկերությունն աուդիո և վիդեո ոլորտի լուծումների և արտադրանքի մատակարար և արտադրող է: Ցուցահանդեսին ներկայացրել է ինտերակտիվ հեռուստատեսային համակարգ։

Parstek  Hoshpardaz ընկերությունը 2018 թվականից  միջազգային շուկաներում ներկա է  արհեստական ինտելեկտի  ոլորտներում, իսկ ներկայումս պատկերների մշակման ոլորտում՝ դեմքի ճանաչման և պետհամարանիշի ընթերցման հնարավորություններով տեսահսկման օգնական արտադրանքով։ Ցուցահանդեսին ներկայացրել է  Parschat խելացի չաթ բոտը։

Heronagar Pars ընկերությունը, որը տեղակայված է Թեհրանի համալսարանի գիտատեխնոլոգիական պարկում, սկսել է գործել 2018 թվականին՝ նպատակ ունենալով լուծումներ տրամադրել արբանյակային դիրքորոշման ոլորտում և հայտնի է որպես այս ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։

Umaj Tetis Consulting Engineers ընկերությունը հիմնադրվել է փորձառու մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով խորհրդատվություն տրամադրել, նախագծել, արտադրել, սարքավորել և սպասարկել էներգահամակարգերը, հատկապես անխափան էներգահամակարգերը: Ցուցահանդեսին ներկայացել է ավտոմատ էլեկտրոնային փոխանցման անջատիչով։ 