Հունիս 29, 2024 17:53 Asia/Tehran
  • Պաղեստինցիների տների ավերման ցավալի ողբերգությունը․ պաղեստինցիներին ստիպում են քանդել իրենց տները

Իսրայելի իշխանությունները ստիպել են պաղեստինցի ընտանիքներին քանդել իրենց տները օկուպացված Ղոդսում (Երուսաղեմ)։

Իսրայելական իշխանությունները ծանուցագրով պահանջել են պաղեստինցիներից՝ ինքնուրույն քանդել իրենց տները, հակառակ դեպքում Իսրայելի իշխանությունները կքանդեն դրանք՝ սահմանելով մեծ տուգանքներ։ Ինչպես հայտնում է ParsToday-ը, Իսրայելի իշխանությունները քանդման մասին ծանուցագիր են ուղարկել 200 պաղեստինցի ընտանիքների համար, որոնք բնակվում են քաղաքի հին տարածքում, որտեղ գտնվում է Ալ-Աքսա մզկիթը:

Իսրայելի իշխանությունները, որոնք գրավյալ Ղոդսում խոչընդոտներ են ստեղծում պաղեստինցիների համար զարգացման թույլտվությունների հարցում և մերժում պաղեստինցիների գրեթե բոլոր դիմումները, սպառնում են քանդել հազարավոր պաղեստինցիների տները՝ «թույլատրված չլինելու» պատճառով։

Պաղեստինյան աղբյուրները նշում են, որ 1967 թվականից ի վեր ավելի քան 5000 պաղեստինցիների տներ քանդվել են իսրայելական ուժերի կողմից միայն Ղոդսի արևելյան հատվածում։ Պաղեստինցիները Իսրայելի այս գործողությունը համարում են «սիոնիստների կողմից ահաբեկելու և քաղաքը հրեականացնելու քաղաքականության մի մասը»։ Ղոդսի քաղաքապետարանը հաճախ քանդման ծախսերը գանձում է այն ​​մարդկանցից, ում տները քանդվում են:

Նշենք, որ օկուպացված Ղոդսոում պաղեստինցիների տների ավերման և ավանների կառուցման ընդլայնման ծավալները մեծացել են 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս քաղաքը «Իսրայելի մայրաքաղաք» ճանաչելու մասին հայտարարություններից հետո։