Հունիս 30, 2024 16:18 Asia/Tehran
  • Սիոնիստ հետազոտողի խոստովանությունը. Իսրայելի հաղթանակների շրջանն ավարտվել է

Սիոնիստ փորձագետը խոստովանել է, որ Իսրայելի ռեժիմի հաղթանակների շրջանն ավարտվել է, և պետք է մտածել Նեթանյահուի անհաջողություններից հաղթանակ պատկերելու մասին։

Սիոնիստ փորձագետ Հագի Օլշանիցկին իսրայելական Zeman լրատվական կայքում հրապարակված հոդվածում գրել է, որ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածից հետո, ըստ երևույթին հաղթանակի հայեցակարգը պետք է փոխվի, և Իսրայելի սովորական ու առասպելական հաղթանակների մասին այլևս նորություններ չկան։

Ըստ Parstoday-ի, իսրայելցի այս հետազոտողը գրել է, որ հոկտեմբերի 7-ի պատերազմում Իսրայելը ոչ մի նպատակի չի հասել, քանի որ սպառել է իր ողջ զսպող ուժը և չունի լրացուցիչ ուժ։

Մյուս կողմից, Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է թուլացնել կառավարական ինստիտուտները՝ բանտից խուսափելու համար։ Նեթանյահուն իշխանության ծարավ է, և այդ պատճառով նա պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, քանի որ գիտի,  մինչև այնքան ժամանակ որ պատերազմը շարունակվում է, նա կարող է արդարացնել Իսրայելի պահվածքը Հորդանան գետի արևմտյան ափում՝ որպես պատրվակ օգտագործելով հոկտեմբերի 7-ի իրադարձությունները։

Այս հոդվածի հեղինակը խոստովանում է.

Հոկտեմբերի 7-ից հետո Արևմտյան ափում Իսրայելի կողմից սպանված պաղեստինցիների թիվն ավելին է, քան Հարավային Աֆրիկայի ապարտեիդի վարչակարգի կողմից սպանված սևամորթների թիվը այս երկրի վրա այս ռեժիմի կառավարման ավելի քան 30 տարիների ընթացքում:

Փաստորեն, մտահոգություն կա, որ անմեղ պաղեստինցիների և խաղաղ բնակիչների սպանությունն առանց պատճառի Հորդանան գետի Արևմտյան ափի տարածաշրջանում կհանգեցնի  ավելի մեծ հրդեհի, ինչը կառաջացնի երրորդ հակաիսրայելական ճակատի ձևավորումն այս տարածաշրջանում։

Մյուս կողմից, սիոնիստ վերաբնակիչների վարքագիծը, ովքեր Հորդանան գետի Արևմտյան ափում Իսրայելի բանակի աջակցությամբ սպանում են պաղեստինցիներին, ավերում և այրում են նրանց գույքն ու ունեցվածքը, ավելին է բորբոքում այս կրակը։ 

Այս իսրայելցի փորձագետը գրել է՝ Գազայի պատերազմի ավարտից առաջ և մինչև ամեն ինչ ավարտվի Իսրայելի վերջնական պարտությամբ, Իսրայելը փրկելու մի փոքր հնարավորություն դեռ կա, այն է՝ մարել Գազայի պատերազմի կրակը։ Ակնհայտ է, որ Իսրայելի շահերից է բխում դադարեցնել Գազայի պատերազմը և փորձել պաղեստինցիներին անկախություն տալ լավագույն պայմաններում:

Ըստ իսրայելցի այս փորձագետի՝ ՄԱԿ-ի և միջազգային հանրության օգնությամբ այժմ հնարավոր է պաշտոնականացնել հրադադարը Գազայում քաղաքական համաձայնագրի տեսքով, որը կհաստատվի ՄԱԿ-ի կառույցների կողմից։

Եթե ​​Իսրայելը չունենա այս համաձայնագիրը կյանքի կոչելու մոտիվացիոն գործոնները, ապա մեր ձախողումը շատ ծանր կլինի, քանի որ ապագայում ուրիշների առաջարկած համաձայնությունն ավելի վատ կլինի Իսրայելի համար, և հավանաբար, այս պատերազմի արդյունքում՝ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն Իսրայելի դեմ, ինչը կբարդացնի իսրայելցիների կյանքը։

Իսրայելցի այս փորձագետը հայտարարել է, որ Իսրայելի համար ամենավատ խնդիրն այն է, որ իրեն ստիպեն ընդունել համաձայնագիր, որը չի ձևակերպվել և առաջարկվել Իսրայելի պայմանների շրջանակներում, ինչպես եղավ Հարավային Աֆրիկայում, և նման իրավիճակում վճռական հաղթանակի հայեցակարգ գոյություն չունի, այլև հաղթանակը պետք է փնտրել միայն ձախողման մեջ:

Ըստ այս սիոնիստ հետազոտողի, այսօր պաղեստինցիները չունեն իրական տեղաշարժի և տեղափոխման ազատություն, նրանք չունեն անգամ սեփական անձնագիր, նրանց մուտքն ու ելքը և նույնիսկ նրանց կյանքը կառավարվում է իսրայելական ռազմական կառույցի ցանկությունների և տրամադրությունների հիման վրա: