Հունիս 28, 2024 09:36 Asia/Tehran
  • Իսլամական Հանրապետության հարատևությունն  ու արժանապատվությունը կախված է ժողովրդի ներկայությունից

ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ասել է․ «Աշխարհում Իսլամական Հանրապետության կայունությունը, հարատևությունն ու արժանապատվությունը կախված է Ժողովրդի ներկայությունից»։

«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ այսօր առավոտյան իմամ Խոմեյնու հոսեյնիեյում, որտեղ ներկա են եղել 200 լրագրողներ ու օպերատորներ,  առաջնորդն մասնակցել է նախագահի 14-րդ շրջանի քվեարկությանը։ 

Քվեարկելուց հետո այաթոլլահ Խամենեին ասել է․ «Մեզ՝ իրանցիներիս համար, ընտրությունների օրն  ուրախության օր է։ Եվ ընտրություններին ժողովրդի ակտիվ ներկայությունը կարևոր է Իսլամական Հանրապետության համար»։

Նա նշել է․ «Քաղաքացիներին հորդորում եմ լուրջ վերաբերվել ընտրություններին և մասնակցել այս կարևոր քաղաքական իրադարձությանը։ Իսլամական համակարգը կարևորում է ժողովրդի ներկայությունը և աշխարհում Իսլամական Հանրապետության գոյատևումն ու հեղինակությունը կախված է ժողովրդի ներկայությունից»։

Առաջնորդի խոսքով․ «Ընտրությունների օրը մեզ՝ իրանցիներիս համար, ուրախության օր է,  հատկապես, երբ ընտրվում է նախագահը և  ժողովուրդը որոշում է երկրի ապագան»։

 

Պիտակ