Հունիս 29, 2024 23:00 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. Սրբավայրի պաշտպաններն Իրանի ու տարածաշրջանի փրկիչներն են

ԻԻՀ առաջնորդն ասել է, որ սրբավայրի պաշտպաններն Իրանի ու տարածաշրջանի փրկիչներն են։

Առաջնորդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Դիմադրության նահատակների և սրբավայրի պաշտպանների միջազգային կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ, այաթոլլահ Խամենեին նշել է, որ սրբավայրի պաշտպանությունը հրաշալի ու կարևոր երևույթ է և ԻԻՀ աշխարհայացքի դրսևորումներից մեկը։ 
Նա նշել է․ «Սրբավայրի պաշտպանների շարքերում տարբեր ազգությունների երիտասարդների ներկայությունը վկայում է, որ  իր հաղթանակից
ավելի քան չորս տասնամյակ անց,  իսլամական հեղափոխությունն ունի նույն էպոսը վերստեղծելու ուժ։ 

 


Առաջնորդի խոսքով․ «Իմամ Խոմեյնուն և սրբազան պաշտպանության տարիները չտեսած երիտասարդների ներկայությունը սրբավայրերի պաշտպանների շարքում, ցույց է տալիս, որ  իսլամական հեղափոխությունը չորս տասնամյակ անց էլ ունի նույն կրոնական և հեղափոխական գաղափարները վերստեղծելու ուժ»։ 
Նշելով, որ սրբավայրերի պաշտպանների ներկայությունն այն երկրներում, որտեղ թշնամին վտանգավոր ծրագրեր էր մշակում, Իսլամական Հանրապետության աշխարհայացքի դրսևորումներից է, առաջնորդը հավելել է․ «Թշնամին ծրագրում էր ոչնչացնել իսլամական համակարգը՝ գրավելով տարածաշրջանը և միևնույն ժամանակ Իրանի վրա տնտեսական և քաղաքական, ինչպես նաև «գաղափարական և կրոնական» ճնշում գործադրելով։ Սակայն մի խումբ հավատացյալ երիտասարդներ ձախծողեցին այդ ծրագիրը»։ 
Անդրադառնալով ԱՄՆ-ի ու Արևմուտքի ռազմական ու քարոզչական աջակցությամբ ձևավորված ԻԼԻՊ-ի ու մյուս ահաբեկչական խմբավորումների դաժան ու անմարդկային բնույթին, այաթոլլահ Խամենեին ասել է․ «Այդ խմբավորումների նպատակն էր ապակայունացնել տարածաշրջանը, հատկապես՝ Իրանը, սակայն սրբավայրի պաշտպանները չեզոքացրին այդ մեծ վտանգը»։
Ամերիկյան համալասրաանների ուսանողների պաղեստինամետ շարժումը որակելով որպես աշխարհում խղճի առկայության նշան, առաջնորդն ասել է․ «Սրբավայրի պաշտպանության  ուղերձը, որն է՝ մարդկության իդեալների պաշտպանությունը, պետք է հասցվի աշխարհի մաքուր խղճի ականջին»:
Դիմադրության նահատակների և սրբավայրերի պաշտպանների միջազգային կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ առաջնորդի ելույթի տեքստը հրապարակվել է Մոթահար Ռազավի սրբավայրում համագումարի անցկացմանը զուգահեռ։

Պիտակ