Եվրոպական քաղաքներում կայացել են Պաղեստինի աջակցության երթեր
(last modified Mon, 01 Jul 2024 07:33:55 GMT )
Հուլիս 01, 2024 11:03 Asia/Tehran

Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությանը զուգահեռ, եվրոպական քաղաքներում կայացել են Պաղեստինի աջակցության երթեր։

Բրիտանիայի, Դանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նորվեգիայի և Իռլանդիայի տարբեր քաղաքներում կայացած ցույցերի մասնակիցները պահանջել են ով Գազայի հատվածում հրադադար  հաստատել  և կառավարություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ։

Բեռլինում ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշը։ 
Գերմանիայի իշխանություններն արգելել են բազմաթիվ հակաիսրայելական ցույցեր՝ հանուն հակասեմականության դեմ պայքարի։

Պաղեստինի համերաշխության շարժման անդամները   աջակցություն են հայտնել պաղեստինցիներին՝ ցույցեր անցկացնելով Գլազգոյում, Բրայթոնում և Բորնմութում և 500 մետր երկարությամբ կարմիր կտոր են պահել՝ որպես բրիտանական իշխանությունների համար կարմիր գիծ գծելու խորհրդանիշ։