Արյուն հեղելու սիոնիստների ցանկությունից մինչև ՀԱՄԱՍ-ի վախից իսրայելցի զինվորների ինքնավնասում
(last modified Thu, 12 Jun 2025 07:53:38 GMT )
Հունիս 12, 2025 11:23 Asia/Tehran
  • Արյուն հեղելու սիոնիստների ցանկությունից մինչև ՀԱՄԱՍ-ի վախից իսրայելցի զինվորների ինքնավնասում

Ըստ օկուպացված տարածքներում անցկացված հարցման տվյալների՝ սիոնիստների կեսից ավելին աջակցում է Գազայի կոտորածին։

Հարկ է նշել, որ Գազայի ժողովրդին սպանելուց բացի, ռեժիմը պաղեստինցիների մեծ մասին պահում է շրջափակման և սովի մեջ։  Գազայի ժողովուրդը նահատակվում է մահացու թակարդներում և այսպես կոչված «ամերիկա-իսրայելական օգնության կենտրոններում»՝ սիոնիստ դահիճների ձեռքով։

Հղում անելով  Tasnim գործակալությանը Pars Today-ը հաղորդում է, որ օկուպացված տարածքներում անցկացված հարցման արդյունքները վկայում են սիոնիստների շրջանում ատելության և դժգոհության աճի մասին։ Երուսաղեմի Եբրայական համալսարանին կից  Accord կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն՝ սիոնիստների 64%-ը կարծում է, որ Գազայում անմեղ մարդիկ չկան։

«Հաարեց» թերթը հրապարակել է հարցման արդյունքները և գրել, որ սիոնիստներն աջակցում են Գազայում տեղի ունեցած կոտորածին։

Իսկ «Եդիոտ Ահարոնոտ» թերթը գրել է, որ ռեժիմի զինվորները, վախենալով, որ իրենց մոտեցած անձը ՀԱՄԱՍ-ի մարտիկ է, կրակել են իրենց հրամանատարի վրա և ծանր վիճակում ուղարկել հիվանդանոց։

Թերթը գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ կիրակի, երբ իսրայելական ուժերը գործողություն էին իրականացնում Ռաֆահում։ Վախենալով, որ ՀԱՄԱՍ-ը հարձակում է պլանավորում, իսրայելցի զինվորները սխալմամբ կրակ են բացել իրենց ստորաբաժանման հրամանատարի վրա, որը մտել էր շենք, և ծանր վիրավորել նրան։

«Եդիոթ Ահարոնոթը» գրել է. «Երկարատև արգելքից հետո մեզ թույլատրվեց հրապարակել Ռաֆահի մոտ իր հրամանատարության տակ գտնվող զինվորների կողմից «Քֆիր» ստորաբաժանման հրամանատարին վիրավորելու լուրը»: