Օրթոդոքսները փորձել են մտնել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տաճար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i233560-Օրթոդոքսները_փորձել_են_մտնել_Երուսաղեմի_հայկական_թաղամասի_փակ_տաճար
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ի առավոտյան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2025 17:48 Asia/Tehran
  • Օրթոդոքսները փորձել են մտնել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տաճար

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ի առավոտյան:

Մի խումբ օրթոդոքս հրեաներ փորձել են առանց թույլտվության մուտք գործել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տարածքում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցի:

Տեղաբնակ հայերը, զգուշանալով սադրանքներից, նրանց թույլ չեն տվել։ Այս մասին հայտնել է Հին քաղաքի հայկական թաղամասի փրկության շարժման ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ի առավոտյան։ Երբ օրթոդոքսների խմբին բացատրել են, որ դա մասնավոր՝ եկեղեցական սեփականություն է, որտեղ մուտքն արգելված է, վերջիններս փորձել են կոնֆլիկտ հրահրել, իսկ նրանցից մեկը հայտարարել է. «Սա մեր երկիրն է, և մենք իրավունք ունենք գնալ այնտեղ, որտեղ ուզում ենք»:

Հիշեցնենք, որ հայկական թաղամասը, որտեղ գտնվում են պատրիարքարանի շենքերը, ընդգրկում է Երուսաղեմի Հին քաղաքի զգալի մասը։ Այնտեղ են գտնվում Սուրբ Հակոբի վանքը, եկեղեցական շինությունները, Թարգմանչաց դպրոցը և հայկական տպարանը։

arm.sputniknews