Էպիկական մասնակցություն․ Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Դիմադրության նահատակներին
Թեհրանում այսօր հրաժեշտ են տալիս Դիմադրության ավելի քան 60 նահատակներին որոնց թվում են հրամանատարներ, գիտնականներ, կանակք ու երեխաներ։ Նահատակների հրաժեշտի արարողությունը մեկնարկել է Հեղափոխության հրապարակից և հասել Ազատության հրապարակ, դառնալով իմպերիալիզմի դեմ պայքարում իրանցիենրի միասնության խորհրդանիշ։
Իրանի հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ մուհարրամ ամսվա երկրորդ օրն Իրանի մայրաքաղաքում ընթանում է մի արարողություն, որը հավերժ կմնա ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Դիմադրության ավելի քան 60 նահատակների, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորական հրամանատարների, միջուկային գիտնականների, կանանց և երեխաների, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հրաժեշտի արարողությունը մեկնարկել է ժամեր առաջ՝ մեծ թվով իրանցիների մասնակցությամբ

Արարողությունը մեկնարկել է Թեհրանի համալսարանի գլխավոր մուտքի մոտից։ Վայր, որն իրանցի երիտասարդների համար տարիներ շարունակ եղել է ապստամբությունների մեկնակետը, նահատակներին հրաժեշտ տալու վայրը և վեհ գաղափարների օրրանը։ Այսօր Իրանի զավակները՝ տղամարդիկ ու կանայք, երիտասարդներն ու ծերերը, սգավոր, բայց հպարտ սրտերով եկել են Ազատության հրապարակ՝ հրաժեշտ տալու նահատակներին։