Հուլիս 01, 2024 10:30 Asia/Tehran
  • Իրանցի մարզուհին դարձել է պարանետաձգության մրցությունների փոխչեմպիոն

Ֆաթեմե Հեմմաթին պարանետաձգության Չեխիայի միջազգային մրցույթում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Parstoday-ի փոխանցմամբ՝ Իրանի նետաձգության ազգային հավաքականի մարզուհի Ֆաթեմե Հեմաթին մրցաշարի եզրափակիչ փուլում  հաղթելով անգլիացի մրցակցին, նվաճել է արծաթե մեդալն ու փոխչեմպիոնի տիտղոսը։

Ավելի վաղ, տղամարդկանց թիմային հաշվարկում Իրանի հավաքականը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը և ոսկե մեդալը, իսկ խառը խմբում՝ արծաթե մեդալ և երկրորդ տեղը։

Խառը ռեկուրվում Իրանի հավաքականը վարկանիշային փուլում նվաճել է բրոնզե մեդալը։