Հուլիս 01, 2024 10:46 Asia/Tehran
  • Թուրք բանվորները դուրս են եկել Իրսայելի դեմ

Թուրք բանվորները հրաժարվել են վառելիք տրամադրել իսրայելական ռեժիմի ինքնաթիռին՝ Գազայում ռեժիմի հանցագործությունների պատճառով։

Սիոնիստական ռեժիմին առընթեր El Al ավիաընկերությունը հայտարարել է, որ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից Թել Ավիվ մեկնող իր ինքնաթիռներից մեկին, որը տեխնիկական խնդիրների պատճառով ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Թուրքիայում, չի թույլատրվել լիցքավորվել։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում, սակայն  օդանավակայանի աշխատակիցները հրաժարվել են լիցքավորել ինքնաթիռը։

El Al ավիաընկերությունը հայտարարել է, որ արդյունքում, ինքնաթիռը ստիպված է եղել թռչել Հունաստան և մինչ Թել Ավիվ մեկնելը այնտեղ լիցքավորվել։ 

Գազայում պաղեստինցիների ցեղասպանության պատճառով Սիոնիստական ռեժիմի դեմ ատելության ալիքը տարածվել է նաև իսլամական երկրներում, որոնք փորձում են ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառել։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը  զանգվածային ջարդեր է իրականացնում Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով ավելի քան 37 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 85 հազարը՝ վիրավորվել։

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ Բրիտանիայի գաղութատիրության քաղաքականության շրջանակում և տարբեր երկրներից հրեաների Պաղեստին ներգաղթի արդյունքում։ Ռեժիմի գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից ի վեր Իսրայելը զանգվածային ջարդեր է իրականացնում Պաղեստինում։ 

Մի շարք երկրներ՝ Իրանի գլխավորությամբ, Իսրայելի գաղութատիրական ռեժիմի լուծարման և հրեաների՝ իրենց երկրներ վերադարձի կողմնակից են: