Հուլիս 01, 2024 13:53 Asia/Tehran

Վերջին շրջանում ադրբեջնական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմը խախտել է հրադադարը, Հայաստանի ՊՆ-ն պարբերաբար հերքում է այդ տեղեկությունները։ Եվ որպեսզի հստակ լինի, թե ինչ է կատարվում սահմանին, պաշտոնական Երևանն առաջարկում է հետաքննության մեխանիզմ ներդնել ու դրա միջոցով պարզել՝ գրանցվե՞լ է խախտում, թե՞ ոչ, և որ կողմից։ Առաջարկը դեռ օդում է, Բաքվից արձագանք չկա։