Հունիս 29, 2024 10:03 Asia/Tehran
  • Իրանը նախազգուշացրել է տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի սպառնալիքի կապակցությամբ 

ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում ձախողումը փոխհատուցելու նպատակով, Սիոնիստական ռեժիմը փորձելու է պատերազմի ու հանցագործությունների շրջանակը տեղափոխել այլ տարածաշրջաններ։ 

Իրանի ռադիոհեռուստատեսության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցում,  անդրադառնալով Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի բարբարոսական հանցագործությունների շարունակությանն Ալի Բաղերի Քանին ասել է․ «Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները Գազայի ժողովրդի դեմ  հանցագործությունների շարունակությունն են։ Սիոնիստական ռեժիմը փորձում է  Գազայում իր անհաջողությունը փոխհատուցել, ընդլայնելով պատերազմի շրջանակը»։ 
Նա նշել է․ «Իսլամական երկրները պետք է օգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները՝ հնարավորինս արագ կասեցնելու Գազայում և այլ տարածքներում սիոնիստների հանցագործություններն ու ոտնձգությունները»։
Բարձր գնահատելով հաջի ուխտագնացության մասնակիցներին տրամադրվող ծառայությունները, Բաղերի Քանին նշել է, որ Թեհրան-Ռիադ համագործակցության առաջընթացը խոստումնալից է։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Բին Ֆարհանը հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Սիոնիստական ռեժիմի և Լիբանանի միջև լարվածության աճի կապակցությամբ և կոչ արել ջանքեր գործադրել՝ դադարեցնելու պատերազմը։
Դրական գնահատելով Թեհրանում Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի անդամ երկրների արտգործնախարարների 19-րդ հանդիպման շրջանակում երկու երկրների միջև կայացած խորհրդակցությունները, նա նշել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների ընթացքը դրական է։

Պիտակ