Հունիս 28, 2024 11:23 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Մարդիկ չպետք է վարանեն մասնակցել ընտրություններին»

Առաջնորդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ այսօր հունիսի 28-ի առավոտյան, այաթոլլահ Խամենեին իմամ Խոմեյնու Հոսեյնիում մասնակցել է նախագահական ընտրությունների 14-րդ փուլի քվեարկությանը։

Քվեարկությունից հետո առաջնորդը նշել է, որ Իսլամական Համակարգի հարատևությունը կախված է մարդկանց ներկայությունից, հավելելով․ «Իրանի սիրելի ժողովուրդ։ Լուրջ վերաբերվեք այս քաղաքական իրադաձությանը և մասնակցեք ընտրություևններին և որևէ կասկած մի ունեցեք»։

Նա նշել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես երեւում է անունից, ունի ժողովրդի ներկայության կարիքը։ Աշխարհում Իսլամական Հանրապետության պատիվն ու հեղինակությունը կախված է ժողովրդի ներկայությունից»:

Նշելով, որ Իսլամական Համակարգի ճշմարտացիությունն ու ազնվությունն  ապացուցելու համար անհրաժեշտ է ժողովրդի մասնակցությունն ընտրություններին, առաջնորդը հավելել է. «Թող առաջիկա տարիները լավ տարիներ լինեն Իրանի համար, և ժողովուրդը գոհ լինի իր ընտրությունից»։

Այսօր առավոտյան, Իրանի ողջ տարածքում, 59 հազար ընտրատեղամասերում և աշխարհի 95 երկրներում, մեկնարկել են Իրանի նախագահական 14-րդ շրջանի  ընտրությունները։

Ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 61 մլն 452 հազար 321 մարդ։

 

Պիտակ