Հունիս 27, 2024 18:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Վաղը Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանում նախագահական ընտրությունների անցկացումը կրոնական ժողովրդավարության կոնկրետ դրսևորումն է, և ժողովուրդը  մասնակցելով քվեարկությանը  իր կամքով նախագահին ընտրում է չորս տարի ժամկետով։

Որպես Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ նախագահ՝Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի՝  ավիավթարի հետևանքով նահատակության պատճառով արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում Իրանում։ Իրանի 14-րդ շրջանի նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի մոտ 61 միլիոն մարդ։ Ներկա են եղել վեց թեկնածուներ  տարբեր քաղաքական թևերից ու հոսանքներից, ովքեր, բացի տարբեր վիրտուալ և դաշտային  քարոզչությունից, 5 հեռուստաբանավեճում հանրությանը ներկայացրեցին իրենց  ծրագրերը։

Վեց թեկնածուներից երկուսը հանել են իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններից։ 

Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների մեծ թիվը,  ընտրելու իրավունք ունեցողներին  հնարավորությունն է տալիս ընտրելու իրենց տեսակետներին մոտ և իրենց ճաշակին համապատասխան թեկնածուին,որն ունի արդյունավետ և մշակված ծրագիր։ Ուստի  նախտեսվում է,որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների 14-րդ շրջանը ընդառաջվելու է ժողովրդի կողմից, և հարցումները վկայում են ընտրողների  բարձր մասնակցության մասին։

Քաղաքական հարցերով փորձագետ Ալի Հասանփուրն այս կապակցությամբ ասում է.«Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության և համակարգի հիմնարար հենասյունը ժողովուրդն է, իսկ նրա գոյատևման և հզոր շարունակության գաղտնիքը՝ ժողովրդի համատարած ներկայությունն է ասպարեզում, և ընտրություններն այն ասպարեզներից են, որտեղ ժողովուրդը մասնակցում է իր ճակատագրի որոշմանը, և Իրանի ժողովուրդը դա ապացուցել է տարբեր ժամանակաշրջաններում լայն ներկայություն ունենալով  ընտրատեղամասերում։  Իսլամական երկրների շարքում ԻԻՀ-ն ունի ասպարեզում մարդկանց ներկայության ամենաբարձր ցուցանիշը  և  նախագահական ընտրությունները դրա կոնկրետ դրսեւորումներից են։

Ժողովրդի բարձր մասնակցությունն ընտրություններին  կայունացրել ու ամրապնդել է Իրանի տարածաշրջանային ու միջազգային դիրքերը։  Նախագահական ընտրություններին կարող են մասնակցել  երկրի ներսում և աշխարհի տարբեր երկրներում ապրող իրանցիները։  Եվ մշտապես տարբեր երկրներում ապրող իրանցիների խանդավառ մասնակցությունն ընտրություններին  գրավել է համաշխարհային տարբեր լրատվամիջոցների ուշադրությունը։

Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին և  Ալիռեզա Զաքանին հանել են իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու են չորս թեկնածուներ՝ պարոնայք՝ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը, Սաիդ Ջալիլին, Մասուդ Փեզեշքյանը և Մոստաֆա Փուրմոհամմադին։ 

Իրողությունն այն է,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իսլամական աշխարհում օրինակելի է   ժողովրդավարության առումով և ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը ևս մեկ անգամ  Իսլամական Իրանի թշնամիներին ապացուցելու է , որ Իսլամական Հանրապետությունը ժողովրդական երաշխիքով ամենայն հզորությամբ առաջ է շարժվում։  Դա այն դեպքում,երբ  թշնամու և թշնամիների լրատվամիջոցները փորձում են  թշնական քայլերով կանխել մարդկանց ներկայությունն  ընտրատեղամասերում։

Սահմանադրության համաձայն՝  նախագահն Գերագույն առաջնորդից հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունում երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է։  Փաստորեն գործադիր իշխանությունը ղեկավարում  է նախագահը եւ անկասկած, ժողովրդի կողմից արժանի թեկնածուի ընտրությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի հզոր ներկայություն կունենա տարածաշրջանային ու միջազգային զարգացումների ասպարեզում։