Հունիս 27, 2024 15:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ին մտահոգում է պատերազմին Հյուսիսային Կորեայի մասնակցության հավանականությունը. ՆԱՏՕ-ի որոշ անդամներ դեմ են Ուկրաինային երկարաժամկետ աջակցությանը
    ԱՄՆ-ին մտահոգում է պատերազմին Հյուսիսային Կորեայի մասնակցության հավանականությունը. ՆԱՏՕ-ի որոշ անդամներ դեմ են Ուկրաինային երկարաժամկետ աջակցությանը

Ֆինլանդիայի կողմից ուկրաինացի զինվորների համար վարժանքների կազմակերպումը, Ուկրաինայի պատերազմում Հյուսիսային Կորեայի ներգրավվելու կապակցությամբ ԱՄՆ-ի մտահոգությունը, Հունգարիայի ընդդիմությունը Ուկրաինայում պատերազմի շարունակմանը, ռուսական կողմի հարձակումների և զոհերի վերջին վիճակագրությունն ինչպես նաև ՆԱՏՕ-ի որոշ անդամների՝ Ուկրաինային երկարաժամկետ աջակցությանն ընդդիմանալը ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներից են։

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար. Մենք վարժեցնում ենք ուկրաինացի զինվորներին

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հաքանենը հայտարարել է, որ այդ երկիրն իր տարածքում վարժեցնում է ուկրաինացի զինվորներին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը  Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լոնդոնն առաջին անգամ ծրագրում է զինուժ  ուղարկել Ուկրաինա։

Նա նշել է, որ բրիտանացի զինվորները մեկնում են Կիև՝ մարտադաշտում ուկրաինացի զինվորականներին մարզելու համար։

 Sputnik-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականների պատրաստման ծրագրի շրջանակում,  որին աջակցում են տասը այլ երկրներ, կարևոր հմտություններ է փոխանցվել  ավելի քան 26 հազար 500 ուկրաինացի ժամկետային զինծառայողների։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ակնկալվում է, որ այս ուսումնական ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ կպատրաստվի ավելի քան 30 հազար ուկրաինացի զինվոր։

 

Պենտագոնը զգուշացրել է ուկրաինական պատերազմին Հյուսիսային Կորեայի մասնակցության հավանականության կապակցությամբ

Պատասխանելով Ուկրաինայի պատերազմին Հյուսսային Կորեայի ներգրավվածության մասին հարցին, Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը չի հաստատել և չի բացառել այդ հավանականությունը: «Միանշանակ պետք է զգույշ լինել», - ասել է նա:

 

Հունգարիայի տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո ասել է. «Ես հստակ ասացի Ֆրանսիայի նախագահին, որ Հունգարիան աշխատում է ոչ թե Ուկրաինայի կամ Ռուսաստանի համար, այլ հանուն խաղաղության։ Հունգարիան դեմ չէ որևէ երկրի, Հունգարիան դեմ է պատերազմին»։

 

Ռուսաստանի հարձակումների և զոհերի վիճակագրությունը

Չորեքշաբթի օրը ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում ռուսական գործողությունների շարունակման հետ, նշելով, որ  հարավային ստորաբաժանումը բարելավել է մարտավարական դիրքերը։ Հայտարարության մեջ ասվում է․ « Ուկրաինայի զինված ուժերն այս առանցքում կորցրել են մոտ 510 զինվորական, զինտեխնիկա և 3 զինամթերքի պահեստ։ Հյուսիսային ստորաբաժանումը Խարկովի մարզի 9 քաղաքներում թիրախավորել է հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան։ Այս առանցքում կորել է   300 ուկրաինացի զինվոր։ Ռուսական բանակի արևմտյան ստորաբաժանումը գրավել է առավել շահեկան դիրքեր. 2 հակահարված է հետ մղվել, և հակառակորդը կորցրել է մոտ 400 զինվոր և ամերիկյան Paladin թնդանոթը։ Կենտրոնական դիվիզիայի ստորաբաժանումները բարելավել են իրենց դիրքերը մարտական ճակատում, հակառակորդը կորցրել է մոտ 405 զինծառայող և մեկ մարտական «Բրեդլի» մեքենա»։

 

Թրամփի խորհրդականները մտադիր են վերջ դնել ամերիկյան պատերազմին

 

Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախկին նախագահ և առաջիկա նախագահական ընտրություններում հանրապետականների գլխավոր թեկնածու  Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից Քիթ Քլագը և  Ֆրեդ Ֆլիցը Թրամփին ներկայացրել են Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ծրագիր, ըստ որի՝ Կիևին Վաշինգտոնի ռազմական օգնությունը կտրամադրվի միայն Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու պայմանով։

Ըստ այդ ծրագրի՝ ԱՄՆ կառավարությունը Մոսկվային միաժամանակ կզգուշացնի, որ բանակցություններից հրաժարվելը կհանգեցնի Ուկրաինային ԱՄՆ աջակցության ավելացմանը, իսկ խաղաղ բանակցությունների մեկնարկով մարտի դաշտում կհաստատվի զինադադար։

 

 

Ռուսաստանը  ներկայացրել է ուկրաինապան պատերազմում խաղաղություն հաստատելու ծրագիր

 

Մոսկվայի Համաշխարհային Առևտրի կենտրոնում Պրիմակովյան ընթերցումների 10-րդ միջազգային հանդիպման բացման արարողությանն ուղղված ուղերձում,  Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման Մոսկվայի առաջարկը  պատշաճ ուշադրության կարժանանա այս հանդիպմանը։  

Նա նշել է․ «Հուսով եմ, որ ի տարբերություն շատ արևմտյան քաղաքական գործիչների, ովքեր չեն պատրաստվում քննարկել մեր ներկայացրած նախաձեռնությունը, Պրիմակովի միջազգային հանդիպման մասնակիցները կքննարկեն այն, հասկանալու, թե արդյոք այն կարո՞ղ է նպաստել  հակամարտության դադարեցմանը և գործընթացը տանել դեպի քաղաքական և դիվանագիտական լուծում»։

 

Եվրոպան 1,5 միլիարդ դոլարին համարժեք ռուսական ռուբլի կտա Ուկրաինային

 

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի արգելափակված ակտիվներից 1,4 միլիարդ եվրոյի (1,5 միլիարդ դոլար) շահույթը կփոխանցվի Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն։

Ուկրաինայի պատերազմի պատրվակով արևմտյան երկրներն  արգելափակել են Ռուսաստանի կառավարությանը պատկանող 300 միլիարդ դոլարի ակտիվները, որից մոտ 280 միլիարդ դոլարը մնացել է  Եվրամիությունում։

 

ՆԱՏՕ-ի որոշ անդամներ դժգոհ են Ուկրաինային երկարաժամկետ աջակցությունից

 

Bloomberg-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ կարծես թե խուսափում են վիճակագրություն տրամադրել Կիևին իրենց օգնության մասին։ Որոշ երկրներ հայտարարել են, որ իրենց աջակցությունն Ուկրաինային կավելանա կամ կնվազի` կախված մարտի դաշտում տիրող իրավիճակից:

Մարտադաշտում անկանխատեսելի իրավիճակի և ապագայում Կիևին անհրաժեշտ զենքի քանակի շուրջ անորոշության պատճառով ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ չեն ցանկանում Ուկրաինային երկարաժամկետ աջակցության պարտավորություն ստանձնել։

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ ասել էր, որ   դաշինքը պետք է պարտավորվի տարեկան 40 միլիարդ եվրո (42,9 միլիարդ դոլար) ռազմական աջակցություն տրամադրել Կիևին և ցույց տալ, որ անհրաժեշտության դեպքում կկանգնի Կիևի կողքին:

 

Անգլիային մտահոգությունը՝ Ֆրանսիայի կողմից Ուկրաինայում պատերազմի զարգացման վերաբերյալ

Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը  հունիսի 26-ին ասել է, որ  Ֆրանսիայից  հավանաբար  զորքեր Ուկրաինա գործուղման մասին նախագահ Էմանուել Մակրոնի  հայտարարությունից հետո, Լոնդոնը գաղտնի փորձում է  Փարիզին համոզել ձեռնպահ մնալ պատերազմում լարվածության աճից։  Այդ մասին Al-Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է,որ .Քեմերոնն ասել է,- «Ինձ հետաքրքրում է Ֆրանսիայի լրջությունը, բայց վստահ չեմ, որ նրանք ճիշտ պատասխան են ընտրել։ Մենք չենք ցանկանում վիճել նրանց հետ, մենք պարզապես փորձում ենք նրանց գաղտնի կերպով ասել՝ եկեք մտածենք այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք կատարել Ուկրաինայի համար, որոնք իսկապես կօգնեն՝ առանց իրավիճակն ավելի վատթարացնելու»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս տարվա փետրվարին Փարիզում կայացած Ուկրաինայի հարցով խորհրդաժողովում ասել էր, որ քննարկվում է Ուկրաինա  արևմտյան զորքեր ուղարկելու հարցը։

 

Բանալի բառեր՝ Ուկրաինա և Ռուսաստան, Ամերիկա և Հյուսիսային Կորեա, Անգլիա և Ուկրաինա, Ամերիկա և Ռուսաստան, Հունգարիա և Եվրոպա