Հունիս 29, 2024 17:25 Asia/Tehran
  • Թեհրանի քաղաքացիները հյուրընկալելու են Գազայի նահատակների ընտանիքներին

Թեհրանի քաղաքացիները առաջիկա օրերին հյուրընկալելու են Ալ-Աքսայի ճակատամարտում Գազայի նահատակների ընտանիքներին։

2023 թվականի  հոկտեմբերի 7-ից Միացյալ Նահանգների աջակցությամբ և միջազգային ու իրավապաշտպան կազմակերպությունների աչքի առաջ Իսրայելը հարձակվել է Գազայի վրա և ցեղասպանություն իրագործել այս տարածաշրջանում Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ, ինչը շարունակվում է առ այսօր։

Ըստ Parstoday-ի՝ Թեհրանի քաղաքացիները երկուշաբթի (հուլիսի 1-ին) հյուրընկալելու են Ալ-Աքսայի ճակատամարտում Գազայի նահատակների ընտանիքներին:

Առաջիկա օրերին Թեհրան են ժամանելու  Գազայի նահատակների մի շարք ընտանիքներ, որոնք տարածաշրջանի որոշ երկրների  միջոցով հեռացել են Գազայից։ 

Նշենք, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների սկզբից ի վեր նահատակվել է ավելի քան 37 հազար պաղեստինցի։