Հունիս 29, 2024 18:32 Asia/Tehran

Իրանում միաստվածյան կրոնների հետեւորդները, այդ թվում հայերը, ասորիները, քաղդեացիները, հրեաներն ու զրադաշտականներ, մյուս իրանցիների հետ միասին երեկ ներկայացան 14-րդ նախագահական ընտրությունների ընտրատեղամասերում եւ քվեարկեցին իրենց նախընտրած թեկնածուի օգտին։

Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության թղթակցի փոխանցմամբ՝ նրանք հայտարարել են, որ 14-րդ  շրջանի նախագահական ընտրություններին մասնակցել են՝ աշխարհին ցույց տալու իրենց հավատարմությունը Իսլամական Հանրապետության համակարգի նկատմամբ։