Հունիս 29, 2024 18:07 Asia/Tehran
  • Շարժումը չի դադարեցվի, հիմա վերադասավորումների փուլն է. Բագրատ սրբազան

«Տավուշ հանուն հայրենիքի» շարժումը չի դադարեցվի. հիմա վերադասավորումների փուլն է։ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է։ Մենք այսօր պայքարում ենք չարիքի դեմ, դժբախտություն, մահ բերողի դեմ։ Մենք չենք նահանջելու, քանի որ նահանջել նշանակում է մահ մեր երկրին, մենք այլընտրանք չունենք։ Հիմա վերադասավորումների փուլում ենք, և շարժման առաջիկա գործողությունները ցույց կտան, թե ի վերջո ինչի է հանգելու շարժումը»,– հայտարարեց նա։

Սրբազանը վստահ է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և կհեռանա։ Նա նշեց, որ Ներքին հանդի բնակիչները պատիվ ունեցող մարդիկ են, ու եթե ներկա պայմաններում նրան մնացել են գյուղում, ապա դա ուժի և արժանապատվության նշան է։ Բագրատ սրբազանը կոչ արեց նրանց անձնական դարձնել իր սկսած պայքարը ու հուսախաբություն, կասկած չունենան հաղթանակի հարցում։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈւ-ն Ներքին Հանդի շրջանում առաջին անգամ առաջ է եկել 2021 թվականի մարտին։ 2022թ. սեպտեմբերյան հարձակման ժամանակ վերահսկողության տակ են վերցրել գյուղի խմելու ջրի աղբյուրը և գերեզմանոցը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանն այդ շրջանում վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի շուրջ 20 քառ. կմ տարածք։