Հունիս 29, 2024 18:05 Asia/Tehran
  • Իսլամաբադի պատասխանը ամերիկյան բանաձեւին. Վաշինգտոնն իրավունք չունի միջամտելու Պակիստանի ներքին գործերին

Պակիստանի Ազգային ժողովը Վաշինգտոնին մեղադրել է իր երկրի ներքին գործերին «միջամտելու» փորձ կատարելու մեջ այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը փետրվարին բանաձեւ ընդունեց Պակիստանի հանրապետական ընտրությունների վավերականության վերաբերյալ։

Պակիստանի խորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որով դատապարտում են ԱՄՆ-ի միջամտությունը իրենց երկրի ներքին գործերին։ Ըստ ParsToday-ի, այս բանաձևում Պակիստանի խորհրդարանի պատգամավորները անհիմն են անվանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պնդումը Պակիստանի ընտրական գործընթացի և քաղաքական ընթացակարգի դեմ՝ կոչ անելով Վաշինգտոնին կենտրոնանալ պաղեստինցիների դեմ մարդու իրավունքների խախտումների և Գազայի իրավիճակի վրա:

Այս բանաձեւում ասվում է, որ Պակիստանն անկախ եւ ազատ երկիր է, եւ նրա ժողովուրդը երբեք չի ենթարկվի արտաքին միջամտությանը։

Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն իր ափսոսանքն էր հայտնել Պակիստանի ընտրությունների դեմ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կամայական գործողության կապակցությամբ՝ հայտարարելով, որ Իսլամաբադն իր լուրջ մտահոգությունները փոխանցել է Վաշինգտոնին և ակնկալում է, որ որևէ երկիր չմիջամտի Պակիստանի ներքին գործերին։

Անցյած չորեքշաբթի Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը, կտրուկ արձագանքելով Պակիստանի ընտրությունների դեմ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դիրքորոշմանն ասաց.

«Ամերիկան ​​20-րդ դարը զբաղվել է ժողովրդավար ​​կառավարությունների տապալմամբ և այժմ նպաստում է պաղեստինցիների ցեղասպանությանը»:

Ամերիկայի ներկայացուցիչների պալատը վերջերս մի բանաձև ընդունեց՝ պնդելով Պակիստանի փետրվարի 8-ին կայացած խորհրդարանական ընտրություններում զանգվածային ընտրակեղծիքների մասին, և կոչ արեց այդ ընտրությունների հետ կապված անկախ և ամբողջական հետաքննություն անցկացնել։