Հունիս 28, 2024 10:37 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է   Հայաստանի համարձակ քայլն

Իրանը ողջունում է Հայաստանի Հայաստանի համարձակ քայլն։

Իրանը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը և օգնությունը Պաղեստինի ժողովրդին։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Հայաստանի այս համարձակ քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները և դեմ է այդ իրավունքների ոտնահարմանը»,- ասել է Սոբհանին։

«Ընդգծելով մեր դիրքորոշումը Պաղեստինի նկատմամբ` գիտեք, որ մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական ռեժիմը, ՀՀ–ի կողմից այս քաջ ու դրական քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը իսկապես կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները, ինչպես նաև դեմ է հանդես գալիս այն իրավունքների խախտմանը, որ դրսևորվում է Պաղեստինի կանանց, տղամարդկանց ու երեխաների նկատմամբ սիոնիստական ռեժիմի կողմից»,– ասել է  դեսպանը։

Ըստ նրա` այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին ու նրա իրավունքներին, պատմության ճիշտ կողմում են գտնվում։

Սոբհանիի խոսքով` այն հանցագործությունները, որոնք կատարվում են սիոնիստական ռեժիմի կողմից, հայտնի են ողջ աշխարհին, և ով լռում է այդ հանցագործությունների մասին, որոնք իրականացնում է Իսրայելը, նա մասնակից է սիոնիստական ռեժիմի կողմից կատարված հանցագործություններին։

 

 

 

Պիտակ