Հունիս 28, 2024 10:00 Asia/Tehran
  • Իրանում մեկնարկել են 14-րդ շրջանի նախագահական ընտրությունները

Իրանում մեկնարկել են 14-րդ շրջանի նախագահական ընտրությունները։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝   ԻԻՀ ՆԳՆ նախընտրական շտաբը հայտարարել է, որ երկրի ողջ տարածքում  քվեարկությունը մեկնարկել է առավոտյան 08։00-ին։

Սահմանադրության պահապան խորհրդի խոսնակ  Հադի Թահաննազիֆը հայտարարել է, որ ընտրությունները կտևեն 10 ժամ, սակայն անհրաժեշտության դեպքում ժամանակը կարող է երկարաձգվել։ Նա հավելել է, որ ընտրության համար սահմանված ժամանակը երկրի ներսում և արտասահմանում նույնն է։

Նա նշել է, որ ընտրությունները կանցկացվեն Իրանի 59 հազար ընտրատեղամասերում և աշխարհի 95 երկրներում։

Այսօր  հունիսի 28-ին՝  իրանցիներն ընտրում են իններորդ նախագահին։

 

Պիտակ