Հունիս 27, 2024 13:16 Asia/Tehran
  • Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, որը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իր՝ մարզպետի պաշտոնից հեռանալը կապ չունի Նիկոլ Փաշինյանի «դուշ-կախիչ» օպերացիայի հետ։

Հարցին, եթե մարզպետի պաշտոնից ազատվել եք, ուրեմն լավ մարզպետ չէի՞ք, նա ասաց․ «հիմա վարչապետն առաջարկել է ինձ  իր խորհրդական, ինչի համար շնորհակալ եմ պաշտոնում, և ես համաձայնել եմ»։

Իսկ թե որ ոլորտում է խորհուրդ տալու Փաշինյանին, նա ասաց, որ երբ վարչապետի հետ կքննարկեն, թե ինչ ոլորտ է համակարգելու հենց այդ ոլորտի շրջանակներում էլ կաշխատի։ Նա նշեց, որ զինվորական է և աշխատել է նաև որպես մարզպետ։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Փաշինյանին խորհուրդ տաք, որ մեր կորցրած տարածքները՝ Արցախից սկսած մինչև Ջերմուկ, հետ բերի, Խաչատրյանն ասաց․ «Մեր ՀՀ տարածքը 29 743 քկմ է և դա չի էլ քննարկվում։ Իսկ այն տարածքները, որ հիմա Ադրբեջանի տիրապետության տակ է, պետք է վերադարձվեն, վարչապետը բազմիցս ասել է դրա մասին։ Դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն»։

Նա ընդգծեց, որ հիմա մեր օրակարգում խաղաղության պայմանագրի կնքումն է և  չպետք է շեղվել խաղաղության պայմանագրից։ Նա վստահություն հայտնեց, որ Ադրբեջանն էլ կարձագանքի խաղաղության պայմանագրի կնքմանը։

 

Պիտակ