Հունիս 28, 2024 16:35 Asia/Tehran
  • Նոր քաղաքատիպ ավաններ կառուցելով, Իսրայելը շարունակում է գաղութարարական ծավալապաշտությունը․  Կլինի՞ արդյոք մեկ այլ  հոկտեմբերի 7

Pars Today - Իսրայելի օկուպացիոն ռեժիմի կաբինետը վավերացրել է Հորդանան գետի Արևմտյան ափի որոշ շրջաններում քաղաքատիպ ավանների ընդլայնման նախագիծը։

Իսրայելի օկուպացիոն ռեժիմի անվտանգության կաբինետը հավանություն է տվել այս ռեժիմի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի՝ ինքնավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակավայրերի ընդլայնման ծրագրին։
Այս նախագծի համաձայն՝ նախկինում առանց թույլտվության կառուցված հինգ բնակավայրեր կճանաչվեն օրինական։

Միաժամանակ, օկուպացիոն ռեժիմի անվտանգության կաբինետը լուրջ սահմանափակումներ է մտցրել օկուպացված տարածքում ինքնակավար վարչակազմի պաշտոնյաների տեղաշարժի վրա և չեղարկել նրանց որոշ արտոնություններ ու լիազորություններ, իսկ ինքնավար վարչակազմը գործադիր լիազորություններ չի ունենա Բեթղեհեմի արևելքում և գրավյալ Երուսաղեմի հարավ-արևելքում։

Սմոտրիչն ասել է, որ Պաղեստինի ինքնավարության դեմ պատժամիջոցները և բնակավայրերի ընդլայնումը հստակ ուղերձ են Պաղեստինը ճանաչող ցանկացած երկրի համար։ Իսրայելի սրտում պաղեստինյան պետության ստեղծումը էքզիստենցիալ սպառնալիք է, և ես թույլ չեմ տա նման աղետ։

Մայիսին Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը։ Դրանից հետո այս երկրներին միացան Սլովենիան, Հայաստանը և Ջամայկան։ Պաղեստին պետության ճանաչումը համահունչ է Գազայի հատվածի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով Սիոնիստական ​​ռեժիմի դեմ կիրառվող ճնշումներին:

Անցյալ հոկտեմբերի 7-ին Գազայում «Ալ-Աքսա փոթորիկ» գործողության մեկնարկից ի վեր, Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափին լայնածավալ բնակավայրերի կառուցումն ավելի մեծ թափ է ստացել։
Մյուս կողմից, Պաղեստինի օկուպացված տարածքի այս հատվածի քաղաքներում և գյուղերում Սիոնիստական ռեժիմի բանակը և զինված վերաբնակիչները շարունակաբար հարձակվում են պաղեստինցիների և նրանց ունեցվածքի վրա և մինչ այժմ մեծ թվով պաղեստինցիներ նահատակվել, վիրավորվել և ձերբակալվել են։

 

Բանալի բառեր՝ Իսրայել, քաղաքատիպ ավանների կառուցում, Արևմտյան ափ, Պաղեստինի ինքնավարություն, էմբարգո