Հունիս 27, 2024 11:29 Asia/Tehran
  • Ահաբեկչության ճգնաժամ Նիգերում

Նիգերի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինված ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով զոհվել է 21 մարդ։

Ըստ այս հայտարարության՝ Տասիա շրջանում ռազմաբազայի վրա ահաբեկչական  հարձակման հետևանքով զոհվել է 20  զինվոր և մեկ քաղաքացիական անձ, ևս ինը վիրավորվել է։  Pars Today-ի հաղորդմամբ՝ Նիգերի կառավարությունը քառօրյա սուգ է հայտարարել երկրում։

Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը սպանել են տասնյակ հարձակվողների։ Մյուսներին հայտնաբերելու համար ցամաքային և օդային որոնողական գործողություններ են իրականացվում։

Նիգերը կարևոր դեր է խաղում Աֆրիկայի «ափամերձ» տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններում։ Այն նաև կենտրոնական դեր ունի  Աֆրիկայի «ափամերձ» տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմական գործողություններում, քանի որ հավանություն է տվել իր տարածքում ամերիկյան խոշոր ավիաբազայի կառուցմանը։

Սակայն վերջին քաղաքական զարգացումներից հետո նոր իշխանություններն արագ քայլեր ձեռնարկեցին՝ խզելու ռազմական հարաբերություններն  արևմտյան գաղութատիրական երկրների, հատկապես Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։ Իսկ ժողովորրդն աջակցեց իշխանությունների որոշմանը։

Վերջերս Չադը ևս միացավ աֆրիկյան երկրների խմբին, որոնք պահանջում են իրենց տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերումը։ Ներկայումս Չադում տեղակայված է մոտ 100 ամերիկացի զինվոր։

Նիգերի վարչապետ Ալի Լամին Զեյնը վերջերս հայտարարեց, որ երկրի ռազմական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ խզվել են՝ Իրանի և Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով Նիգերի դեմ ուղղված սպառնալիքներից հետո: Սպառնալիքը հնչեցվել էր այն ժամանակ,  երբ ամերիկացի պաշտոնյան այցելել էր այդ երկիր՝ ամերիկյան զորքերի մնալու մասին բանակցելու նպատակով։

ԱՄՆ-ն նույն քաղաքականությունն է վարում նաև աշխարհի որոշ այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Արևմտյան Ասիայում։

Իրաքի դեպքում ամերիկացիները շարունակեցին իրենց ներկայությունը ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով։ Իրաքի ժողովուրդն ու փորձագետները համարում են, որ ԻԼԻՊ-ի կողմից իրականացված ահաբեկչական գորոծղություններն ԱՄՆ-ի համար պատրվակ են՝ այդ երկրում մնալու համար։  

ԱՄՆ-ն ու Բրիտանիան Իրաքի վրա հարձակումը սկսեցին 2003 թվականի մարտի 19-ին՝ «Իրաքի ազատություն» կարգախոսով։

Գործողություն, որը ոչ միայն ազատություն չբերեց  իրաքցիներին, այլ, ըստ իրաքյան իշխանությունների,  հարյուր հազարավոր մարդկանց կյանք խլեց, միլիոնավոր ուրիշներին էլ տեղահան արեց:

 

Պիտակ