ԻՀՊԿ-ն այսօր Իսրայելին հարվածելիս նորագույն հրթիռ է կիրառել
(last modified Tue, 17 Jun 2025 12:23:57 GMT )
Հունիս 17, 2025 15:53 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ՝գեներալ Թալայի Նիք
    Իրանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ՝գեներալ Թալայի Նիք

Pars Today-Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը նշել է. « Սիոնիստական ​​ռեժիմի վրա զինված ուժերի այսօր կատարած հարձակման ժամանակ կիրառվել է նորագույն հրթիռ, որը սիոնիստները հայտարարել են, որ չեն նկատել հարվածից առաջ»։

Ռադիհեռուստատեսությունում ունեցած ելույթում Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ, բրիգադի գեներալ Ալիռեզա Թալայի Նիքը նշել է. «Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան ունի չորս կարևոր յուրահատկություն, որոնցից առաջինը՝ այս պատերազմի պարտադրված լինելն է»։

Ըստ «Pars Today»-ի՝ նա հավելել է. «Թշնամին ձգտում է վնասել մեր կարողություններին, և այս պատերազմի պարտադրված լինելը,պատճառ է դարձել,որ մեր գործողությունները պաշտպանական բնույթ կրեն։ Իհարկե, այս պատերազմում մենք կօգտագործենք մեր բոլոր հարձակողական կարողությունները թշնամիների դեմ։ Ժողովրդի բոլոր խավերն ունեն հատուկ դեր այս պատերազմի պարտադրական լինելու բերումով»։

Գեներալ Թալայի Նիքը հավելել է․-«ԻՀՊԿ-ի այսօրվա գործողությունը զինված ուժերի հզորության բաղադրիչներից մեկն է և ցույց է տալիս զինված ուժերի հետախուզական գերազանցությունը: Այսօր ռեժիմի անվտանգության և հետախուզության կենտրոնը կառավարվող հրթիռով հարված է ստացել՝ չնայած պաշտպանության ծանր շերտերի առկայության, որին օգնում է նաև Միացյալ Նահանգները, ինչը ցույց է տալիս ռեժիմի դժբախտանալը»:

Պաշտպանության նախարարության խոսնակը հստակեցրել է. «Մենք ռազմական ոլորտում ունենք բարձր կարողություն և սեփական արտադրության առաջադեմ զենքեր։ Ռազմական և պաշտպանական արդյունաբերությունները, հաշվի առնելով ռեժիմի չարագործության վերաբերյալ առկա գնահատականները, զինված ուժերին առատորեն տրամադրել են ժամանակակից սարքավորումներ, և այսօր մեր առաջադեմ հրթիռներից մեկը կիրառվեց առաջին անգամ, և թշնամին չկարողացավ այն որսալ։ Այս զենքերի կիրառմամբ սիոնիստական ​​թշնամու դիմադրողականությունը ժամանակի ընթացքում կնվազի»։

«Աստծո կամքով, մեր ժողովուրդը այսուհետ ավելի շատ անակնկալներ կտեսնի զինված ուժերի կողմից։ Այս պատերազմն ունի կոշտ և փափուկ մարտադաշտեր։ Կոշտ մարտադաշտում ԶՈՒ-ի  մարտիկները պատասխանում են ամենայն հզորությամբ, և թշնամին շատ լավ է զգում այս ոլորտի խոցելիությունը։ Ռազմավարական առումով սիոնիստ թշնամին հնարավորություն չունի շարունակել ռազմավարական պատերազմը, և շարունակության մեջ թշնամու մեջքը կկոտրվի», նշել է բրիգադի գեներլ Թալայի Նիքը։