Իրանը դատապարտել է Նիգերի միզկիթներից մեկում իրականացված ահաբեկչությունը
(last modified Sun, 23 Mar 2025 07:07:57 GMT )
Մարտ 23, 2025 10:37 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Նիգերի միզկիթներից մեկում իրականացված ահաբեկչությունը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Նիգերի հարավ-արևմուտքում գտնվող Կոկորո շրջանում մզկիթի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են ծոմ պահող տասնյակ մուսուլմաններ։

Նա նշել է, որ մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ իրականացված հարձակումը հակասում է իսլամական օրենքին և բոլոր միջազգային իրավական նորմերին ու մարդու իրավունքներին։

Բաղային ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին, Նիգերի ժողովրդին ու կառավարությանը և ամենակարող Աստծուց խնդրել հանգստություն՝ հանգուցյալներին և արագ ապաքինում՝ վիրավորներին։

Կրկնելով ԻԻՀ սկզբունքային դիրքորոշումը՝ ահաբեկչության և ծայրահեղականության բոլոր ձևերն ու դրսևորումները դատապարտելու կապակցությամբ, Բաղային ընդգծել է տարբեր տարածաշրջանային և միջազգային մակարդակներում համագործակցության և համակարգման հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարի, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար։