Բաղայի. Հիվանդանոցների վրա հարձակումը միջազգային կանոնների կոպիտ խախտում է և ռազմական հանցագործություն
Pars Today- Դատապարտելով Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքում գտնվող Ֆարաբի հիվանդանոցի և բժշկական կենտրոնի վրա սիոնիստական հանցավոր ռեժիմի կողմից իրականացված հրթիռային հարձակումը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը գրել է.-Հիվանդանոցների վրա հարձակումը բնակելի տարածքների հետ մեկտեղ միջազգային կանոնների կոպիտ խախտում է և ռազմական հանցագործություն։
Pars Today-ը հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը հաղրրդել է, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային X-ի իր միկրոբլոգում գրել է.-Իսրայելի ագրեսիվ ռեժիմի կողմից իրականացված ևս մեկ հանցագործություն. Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքի Ֆարաբի հիվանդանոցը դարձել է Իսրայելի ռեժիմի ագրեսիվ հարձակումների թիրախ։ Հիվանդանոցների վրա հարձակումը բնակելի տարածքների հետ մեկտեղ միջազգային կանոնների կոպիտ խախտում է և ռազմական հանցագործություն, սակայն սա ռեժիմի պաշտպանության նախարարի կողմից տրված հրահանգ է. Հարձակվել բնակելի տարածքների վրա։ Պատմությունը խստորեն կդատի այս ագրեսիվ և ցեղասպան ռեժիմի կողմնակիցներին և արդարացնողներին։
Երկուշաբթի օրը, ժամը 9-ի սահմաններում, սիոնիստական հանցավոր ռեժիմը հրթիռային հարձակում է իրականացրել Ֆարաբի հիվանդանոցի և բժշկական կենտրոնի, ինչպես նաև շրջակա շենքերի վրա։ Այս հարձակումից հետո Ֆարաբի հիվանդանոցը լուրջ վնասներ է կրել տարբեր մասերում։ Փրկարարական խմբերն անմիջապես ուղարկվել են դեպքի վայր, և օգնություն է ցուցաբերվում։