Հունիս 28, 2024 18:33 Asia/Tehran
  • Եմենի Անսար Ալլահի դեմ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը վավերացվել է Անվտանգության խորհրդում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Եմենի Անսար Ալլահի դեմ ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւին, որի նպատակն է դադարեցնել նրա գործողությունները Կարմիր ծովում նավերի դեմ:

ԻՌՆԱ-ի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, բանաձև ընդունելով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Եմենի Անսար Ալլահից պահանջել է դադարեցնել իր բոլոր հարձակումները նավերի վրա և Արևմտյան Ասիայի (Մերձավոր Արևելքի) միջազգային ջրերում չխափանել նավերի երթևեկությունը։

Այս որոշումը հաստատվեց 12 կողմ ձայներով։ Երեք երկրներ՝ Չինաստանը, Ռուսաստանը և Ալժիրը ձեռնպահ են մնացել այս բանաձևից։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի փոխդեսպան Ռոբերտ Վուդը հայտարարել է, որ Եմենի Անսար Ալլահի հարձակումները վտանգել են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, և որ այս գլոբալ մարտահրավերը պահանջում է գլոբալ լուծում։

Ավելի վաղ, 2024 թվականի հունվարի 10-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն էր տվել Եմենի Անսար Ալլահի դեմ ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջարկած բանաձեւին Կարմիր ծովում հարձակումների վերաբերյալ՝ չնշելով այդ հարձակումների հիմնական պատճառը և Գազայի ռմբակոծության հարցում Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելի կեղծ ռեժիմին։ 

Ալ-Աքսայի փոթորի գործողությանը հակադարձելու նպատակով Գազան ռմբակոծելու Իսրայելի օկուպացիոն ռեժիմի գործողություններից հետո, Եմենի ուժերը Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդաբի նեղուցում թիրախավորել են իսրայելական մի քանի նավեր, որոնք մեկնում էին դեպի գրավյալ տարածքներ։ Նրանք հայտարարել են, որ եթե սիոնիստները չդադարեցնեն իրենց հարձակումները Գազայի վրա, ապա այդ հարձակումները կշարունակվեն Կարմիր ծովում։