Հունիս 26, 2024 09:37 Asia/Tehran
  • Ուժի ցուցադրումը Կարմիր ծովում․ Ինչպե՞ս են եմենցիները ստիպել Էյզենհաուեր նավին՝ դիմել փախուստի

ParsToday- Ամերիկան դեռևս տառապում է «Ալ-Աքսայի փոթորկի» գործողության հետևանքներից. Այդ նույն գործողությունը, որը հայտնի «Էյզենհաուեր» ավիակիրը հասցրեց Կարմիր ծով, սակայն այժմ այն պետք է լքի այս ծովային տարածքը։

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հսկայի՝ «USS Eisenhower» ավիակիրի վրա  եմենցիների հարձակման լուրից ընդամենը մի քանի ժամ անց Պենտագոնի մի պաշտոնյա, ով իր անունը հրապակվել չցանկացավ, փորձեց հերքել այդ հարձակումը։ ParsToday-ի փոխանցմամբ, եմենցիները հայտնել են նաև լուրի մանրամասները, և Պենտագոնի փորձագետները ստիպված են եղել այլ տարբերակ մտածել՝ խնդիրը կոծկելու համար՝ ասելով. «ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի որոշմամբ՝ այս ռազմանավի առաքելությունը  Կարմիր ծովում ավարտված է»։

Ավելի վաղ, ամերիկյան լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները հայտարարել էին, որ չնայած Սիոնիստական ​​ռեժիմին Արևմուտքի աջակցությանը, այս ռեժիմի փխրուն վիճակը դեռ նկատելի է, և ամերիկյան հայտնի ռազմանավը պետք է մնա տարածաշրջանում։ Բայց Եմենի նոր հարձակումից հետո Օսթինը հայտարարեց, որ անհրաժեշտ է Էյզենհաուերը հետ քաշվի, և հավանաբար «Թեոդոր Ռուզվելտ» նավը կուղարկվի տարածաշրջան։
 

Ինչո՞ւ է կարևոր Էյզենհաուերի հեռանալը:

«USS Dwight D. Eisenhower»-ը «Nimitz» դասի 10 խոշոր նավերից մեկն է, որոնք հայտնի են որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենակարևոր գործիքները։

Այս նավը, որն ունի միջուկային ռեակտոր, պաշտոնապես շահագործման է հանձնվել 1977 թվականի հոկտեմբերի 18-ին և միշտ եղել է ամերիկյան ռազմածովային հզորության կարևոր ռեսուրսներից մեկը։ 333 մետր երկարությամբ և 114 հազար տոննա քաշով այս խոշոր նավը հագեցած է ամենահզոր ռադարային համակարգով և նավիգացիոն սարքերով, իսկ անձնակազմի և ծովային հրաձիգների ընդհանուր տարողունակությունը կազմում է 5680 մարդ։ Էյզենհաուերը ոչ միայն հագեցած է սուզանավերի հարձակումները վերահսկելու համակարգով, այլև իր տրամադրության տակ ունի «Sparrow» օդ-օդ հրթիռի ծովային և ցամաքային տարբերակները, և հարյուրից ավելի կործանիչներ և ուղղաթիռներ կարող են թռչել այս հսկայի տախտակամածից:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի պատմական գործողությունից հետո, որն աննախադեպ պատմական պարտություն պարտադրեց Սիոնիստական ​​ռեժիմին, Էյզենհաուերը եկավ տարածաշրջան, իբր ապահովելու էներգակիրների տարանցման անվտանգությունը, սակայն հիմնական նպատակն էր հեռվից պաշտպանել Սիոնիստական ​​ռեժիմին և այն, որ նշված նավը գործի որպես լողացող ավիաբազա, որպեսզի անհրաժեշտության դեպքում կործանիչները կարճ ժամանակում օդ բարձրանան այս նավի վրայից և իրականացնեն իրենց առաքելությունը։ Ստեղծված իրավիճակում «Էյզենհաուեր» ավիակիրը լքում է Կարմիր ծովը, մինչդեռ Ամերիկան ​​չէր սպասում, որ Եմենի շարունակվող հարձակումներով կհայտնվի ռազմավարական դժվարին վիճակում։

Պպատճառներից մեկը, որը  պաշտպանության հարցում բեկումնային դարձրեց Էյզենհաուերի փախուստը այն է, որ Լիբանանի Հեզբոլլահն այնպես է թիրախավորել Սիոնիստական ​​ռեժիմը, որ Նեթանյահուի կաբինետի մտահոգությունները հասել են գագաթնակետին: Բայց այս դժվարին իրավիճակում Էյզենհաուերը ոչ միայն չի կարող ապահովել Նեթանյահուի հրամանատարության տակ գործող բանակի անվտանգությունը, այլև հեռանում է տարածաշրջանից, որպեսզի եթե մի օր լիբանանյան Հեզբոլլահը, Եմենի մարտիկների պես, հրթիռ արձակի այս նավի ուղղությամբ, Ջո Բայդենի համար պայմանները ավելի չբարդանա, քան այն, ինչ կա։

 

Ինչու՞ է Կարմիր ծովը կարևոր ԱՄՆ-ի համար:

Նավագնացության գծերի կենտրոն համարվող Կարմիր ծովը կենսական նշանակություն ունի համաշխարհային առևտրում: Այն Միջերկրական ծովը կապում է Հնդկական օվկիանոսի և Արաբական ծովի հետ։ Սուեզի ջրանցքը, որը միացնում է Կարմիր ծովը Միջերկրական ծովին, հատկապես կարևոր է նավթի, ապրանքների և զենքի փոխադրման համար։

ԱՄՆ-ի համար Կարմիր ծովը կարևոր է նաև այն պատճառով, որ այն ունի հատուկ աշխարհաքաղաքական դիրք, և Սաուդյան Արաբիայի, Սիոնիստական ռեժիմի և Եգիպտոսի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև եմենցի մարտիկների տեղաշարժերը վերահսկելու համար այդ երկիրը չի կարող ներկայություն չունենալ այս տարածաշրջանում։

Տարածաշրջանում ամերիկյան ուժերի հրամանատարական կենտրոնը մշտապես հայտարարում է, որ առանց «Էյզենհաուեր» նավի ներկայության անհնար է ապահովել Կարմիր ծովի, Ադենի ծոցի և Բաբ ալ-Մանդեբ երթուղու անվտանգությունը։ Սակայն աշխարհն այսօր նոր իրավիճակում է և բոլորը հստակ տեսնում են, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ  ապահովել անգամ տարածաշրջանում իր ռազմաբազաների անվտանգությունը։

Եվ Պաղեստինի Դիմադրության կողմից իրականացված «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից և Գազայի դեմ պատերազմից 8 ամիս անց, պատերազմը շարունակելու քաղաքականությունը որևէ արդյունք չի ունեցել ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ այդ երկրի աջակցությունը վայելող Նեթանյահուի համար։ Իսրայելի ռեժիմը հայտնվել է փակուղու մեջ, քանի որ քաղաքական և ընտրական հավասարումների հետ կապի պատճառով, հրեական լոբբին չի կարող հեշտությամբ ճնշում գործադրել Նեթանյահուի վրա։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ցեղասպանության է ենթարկում Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդին։

Գազայի, Լիբանանի, Իրաքի, Եմենի և Սիրիայի Դիմադրության խմբավորումները հայտարարել են, որ ռեժիմը վճարելու է իր հանցագործությունների համար։ 

Վերջին տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հարձակումների նոր փուլի սկզբից ի վեր, նահատակվել է ավելի քան 37 հազար պաղեստինցի, ավելի քան 85 հազարը վիրավորվել է: