Հունիս 26, 2024 10:32 Asia/Tehran
  • Իրանը ջանքեր է գործադրում՝ Պակիստանի  ոչ նյութական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ

Թեհրանի ոչ նյութական ժառանգության կենտրոնն անցկացրել է Պակիստանի կարողությունների զարգացման աշխատաժողով՝ 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի արդյունավետ իրականացման նպատակով։

Սեմինարը մեկնարկել է հունիսի 24-ին և կշարունակվի մինչև հունիսի 28-ը՝ Պակիստանի բանահյուսության և ավանդական ժառանգության ազգային ինստիտուտի (LOK VIRSA), Կրթության և մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-Պակիստան ազգային հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝ աշխատաժողովին մասնակցում են հայտնի քաղաքական գործիչներ և ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետներ:

Բացման արարողությանը Թեհրանի ոչ նյութական ժառանգության կենտրոնի ղեկավար Աթուսա Մոմենին ներկայացրել է կենտրոնի առաքելություններն ու նպատակները և ընդգծել կենդանի ժառանգության պաշտպանության դերը ազգերի միջև ներդաշնակություն և համերաշխություն հաստատելու և խաղաղություն ու կայուն առաջընթաց ապահովելու հարցում:

Իրանը, որպես հազարամյա քաղաքակրթական պատմություն ունեցող հնագույն երկիր, ունի բազմաթիվ հնագույն հուշարձաններ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված 27 հուշարձաններով, Իրանը  10-րդ տեղում է, պատմամշակութային ժառանգության 25 հուշարձաններով՝ 9-րդ, իսկ բնական ժառանգության  2 հուշարձաններով՝ 11-րդ տեղում։