Մայիս 26, 2024 15:32 Asia/Tehran

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է գետերի վարարման հետևանքով հեղեղված գոտի:

Նիկոլ Փաշինյանը  հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի ղեկավար, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից և ՆԳՆ Փրկարար ծառայության ներկայացուցիչներից տեղեկանում է ստեղծված իրավիճակի և տեղում իրականացվող աշխատանքների մասին:

Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

 

Պիտակ