Ամեն օրն էլ հրաշալի հնարավորություն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218576-Ամեն_օրն_էլ_հրաշալի_հնարավորություն_է_ստորագրելու_խաղաղության_պայմանագիրը._Նիկոլ_Փաշինյան
Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2024 14:49 Asia/Tehran
  • Ամեն օրն էլ հրաշալի հնարավորություն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Նիկոլ Փաշինյան

Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար:

Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բավքից հնչում են հայտարարություններ, որ նոյեմբերին Բաքվում նախատեսված COP-29-ը հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար:

«Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ: Ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն համաձայնություններ, ավելի ճիշտ այդ համաձայնությունները ձեռքբերված են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, հետո Սոչիում, Բրյուսելում: Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դրանք վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Ես կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն օր առաջ այդ աշխատանքն ավարտելու:

Երբ տեսնենք, որ այդ աշխատանքն ավարտվեց, ամփոփվել է եւ մենք պետք է անցնենք արդեն ստորագրմանը, տեղը, ժամը որոշելը ուրիշ հարց է, որը լրացուցիչ կքննարկվի»,-ասաց նա: